Քանի մօրե ի վեր պարտած զրույցները։
— Կնի՛կ, ստրազթույթե։
— Ի՞նչ ըսիր։
— Ստրազթույթե, ստրազթույթե։
— Ատ ի՞նչ է, ատ ալ նո՞ր հանեցիր։
— Բարի եկար ըսել է... քաք բաժիվայեթի... քաք բաժիվայեթի...
Ա՞ս ինչ ըսել է...
— Քեյֆդ աղե՞կ է. քաք բաժիվայեթի, քեյֆդ աղե՞կ է,
քաք բաժիվայեթի...
— Բաչա պիտի առնեիր երեկ։
— Տենկի եեսթի, տենկի եեսթի, տենկի եեսթի...
— Ինչո՞ւ չառիր բաչան։
— Քագտա բահոթ, քագտա բահոթ..
— Ճանըմ խենթեցա՞ր, ի՞նչ եղար:
— Ստրազթույթե, ստրազթույթե։
— Այս գիշեր ուտելիք չունինք...
— Թող չունենանք, բավական է որ... տենկի եեսթի,
քագտա բահոթ... ստրազթույթե։
— Տա տենկի եեսթին ձգե՛ ու գնա՛ բան մը առ ուտենք։
— Կնիկ, կեցի սըվոնք սորվիմ, որ վաղը մյուս օր բարեկամները
հոս գալու ըլլան նե՝ քանի մը փարա վասակինք։
Քաք բաժիվայեթի, բարի եկաք, քաք բաժիվայեթի, բարի
եկաք։
— Մինչև հիմա խելքդ ո՞ւր էր...
— Աճելեի եկավ, կնի՛կ, այսչափ շուտ գալիքը մտքես
չէր անցներ։
— Ասկից վերջը սորվիս ու ստակ պիտի վասակիս
հեե՜... վա՛յ գլխուդ...
Մի՛ վախնար դուն, անոնք շուտ չեն երթար։
Պիսմարք բարեկամնիս կը պնդե, որ Դարդանելի խնդիրը
խիստ մեծ ու ծանրակշիռ է...