Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գերմանիո գործին չգար եղեր, որ Դարղանելի բանալին Ռուսիո ձեռքը անցնի և ուզածին պես բանա ու գոցե անոր դռները։


Աղեկ ա՛, ասոր դյուրին ճանբան կա, բանալին թող դարձյալ մեր ձեռքը մնա, և առաջվան պես, ձեր ուզածին պես բանանք գոցենք, կամ ո՛չ բանանք ո՛չ ալ գոցենք։


Ամուսնությանց թիվն օր քան զօր նվազելու վրա ըլլալով քարթալցիներն ասոր առաջքն առնելու համար դյուրին ճանբա մը գտեր են. երիտասարդները ծեծելով կամուսնացնեն կոր։


Երիտասարդին մեկը Բարթալ տան մը մեջ սենյակ մը վարձեր կը բնակի եղեր։ Այս տանը տիրուհին կուզե եղեր աղջիկր այս երիտասարդին տալ։ Երկու շաբաթ առաջ կիրակի գիշեր մը հիշալ տունը հյուրերով կը լեցվի։


— Ճանըմ, թագավոր աղան ո՞ւր Է, ինչո՛ւ չի գար, փեսա ըլլալիք մարդը այսչափ ուշ մնալո՞ւ է մի:


— Ուր է նե՝ հարկավ հիմա կուգա։


Ժամը երկու կըլլա, երիտասարդը տուն կուգա պառկելու։


— О՜ о՜, հրամմեցե՛ք, թագավոր աղա՛, սանկ նստեցե՛ք, ո՞ւր մնացիք, եղբա՛յր։


— Քիչ մը գործ ունեի այսօր, ներեցե՛ք. հիմա ալ սենյակս պիտի քաշվիմ, որովհետև մինչև ժամը յոթը դիր ունիմ։


— Ի՞նչ կ՝ըսեք, թագավոր աղա՛, մեզի կը ծաղրեք կոր։


— Ծաղրելու ի՛նչ կա։


— Բազմութենե չես ախորժիր նե՝ մենք կերթանք։


— Բազմությունը ի՞նչ վնաս ունի իմ գիր գրելուս։


— Քահանան հիմա պիտի գա։


— Քահանան ի՞նչ գործ ունի...


— Տեր ողորմյա՛, պսակը ո՛վ պիտի ընե։


— Ի՞նչպես պսակ... հարսնի՛ք ունիք։


— Ճանըմ, ի՛նչու ասանկ կը խոսիք, դուք չե՞ք կարգվիր կոր։


— Ե՛ս մի... խապար չունիմ։


— Խապար չունի՞ս մի:


— Ամենևին: