Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<89>

Արևելյան խնդիրը կարծես յուր քաղաքական կերպարանքը մերկացավ ու ճաշակի վերաբերյալ խնդիր մը դարձավ, յուրաքանչյուր կառավարություն յուր ճաշակին համեմատ կուզե ձևել, կտրել զայն՝ միայն մեր ճաշակր ձայն չունի...:


Առակով խոսինք։


Ինչպես որ ես իմ բալթոս լայն կուզեմ, դուն քուկինդ նեղ կուզես, ուրիշ մը երկար կուզե, ուրիշ մը կարճ, այնպես ալ կառավարությունք կուզեն, որ այս Արևելյան բալթոն լայն, նեղ, կարճ և միանգամայն երկար ըլլա։


Որո՞ւ ճաշակը պիտի գոհացնենք։


Ամենուն ալ։


Եվ գիտե՞ք, հազար հոգիի ճաշակը կրող բալթո մը ձևելը որ չափ դժվար է...


Գիտեմ որ գիտեք, հաշտության պայմանները կնքելու չափ դժվար է...


Եվ դարձյալ, գիտե՞ք, հազար հոգիի ճաշակով ձևված բալթո մը ի՜նչ այլանդակ և խելքե մտքե չանցած հագուստ մը կըլլա:


Մենք հոս հաշտության պայմանները կնքելու զբաղած ատեննիս, մեր պաշտպան Անգղիան ալ քար մը կը գլտորե։


Կը փափագի՞ք, կըսե, որ սա արևելյան խնդիրը միանգամ ընդմիշտ լուծվի։


Այո՛, կը փափագինք։


Եթե կը փափագիք՝ Կիրիտն ու Միտիլլին ինձի տվե՛ք, Մակեդոնիան, Թեսաղիան ու Եպիրոսն ալ Հունաստանի տվեք, Եգիպտոսն ու Թունուզը անկախ հրատարակեցեք, լմննա երթա։


Ահա Անգղիո ճաշակը։


Մյուս կառավարությանց ճաշակներուն վրա երկար բարակ խոսելու հարկ չկա։


Վերջապես, ընթերցող, սեպե թե աս արևելյան խնդիրն այաք բաչասի է։ Հիմա աս բաչան անանկ վարպետությամբ եփելու է, որ, թերպիեով սիրողն ալ ուտել, թերպիեսիզ սի-