<1>
Կերևի որ պատմութեան դասերը կանոնավոր կերպով չեն ավանդվիր ազգային վարժարանաց մեջ։
Մեր այս ըսածը հաստատելու համար հետևյալ խոսակցությունը հրատարակելով կը շատանանք.
Հայրը. — Երվանդ, պատմության դասերդ կը շարունակե՞ս։
Տղան. — Այո՛, հայրիկ, կը շարունակեմ. գալ շաբաթ
ժամանակակից պատմության պիտի սկսիմ։
Հայրը. — Շատ լավ։ Կրնա՞ս ըսել ինձ թե որ ժողովուրդն
էր այն, որ միջին դարու մեջ կրոնի և կրոնականի համար
իրարու գլուխ կը պատառեր։
Տղան. — Ո՞ր ժողովուրդն էր մի ... (քիչ մը մտմտալե
ետքը) Սելամսըզի ժողովուրդն էր, հայրիկ։
Հայրը քթին տակեն կը խնդա և կը հարցունե.
— Աշտարակի շինության վրա ի՞նչ գիտես։
— Սա գիտեմ որ աշտարակը շինողները մեր երեսփոխան
էֆենտիներու պես իրարու խոսք չհասկցող մարդիկ
ըլլալու էին, որ շինությունը անկատար թողուցին։
— Ապրիս, տղաս, ալ հերիք է։
Դասատվաց կը մնա ավելի գոհացուցիչ կերպով դասախոսել պատմությունը։
Ազգային երևելի հարուստներեն մին զգացվելով այն
դրամական նպաստեն, զոր հրեայք և հույնք մատուցին Միջագեղի
և Պալատու Հրկիզյալ ազգայնոց, որոշեր է, բնակու-