Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետևապես կրնանք գուշակել թե՝ աքսորյա լներու մեջ ոստիկան չկա, ինչպես նաև ոստիկաններու մեջ ալ աքսորյալ չկա։


Շատ լավ, յուրաքանչյուր ոք յուր ճյուղը մշակելու է, ինչպես նաև Ապետին փաշան ալ աքսորելու և ոստիկանություն կազմելու ճյուղը։


Եթե լրագրաց ամեն օր տված լուրերուն հավատալ պետք է՝ քիչ ժամանակեն Ասիո մեջ ոստիկաններեն զատ մարդ չպիտի մնա՝ մնացածներուն ամենքն ալ պիտի աքսորվին, և ասով Ասիան մեկեն ի մեկ պիտի լուսավորվի, որովհետև ոստիկանաց ամենն ալ, կըսե Մասիս, պատվտվոր և գրել կարդալ գիտցող մարդիկ են եղեր, ասհապը հայսիեթ են եղեր։


Ասանկ անմիջական լուսավորության մեր խելքը չպառկելուն համար, ո՛չ թե հավատ, այլ կասկած միայն կնծայենք այն լրագրաց, և կը կարծենք թե նորին վսեմությունը ուրիշ հիմնական բարենորոգումներ ալ ընելու վրա է։


Բերիո և Կարնո քոմիսերներեն ձայն չկա կ՝ըսե Մասիս:


Չըլլա՞ թե այն խեղճերն ալ աքսորված ըլլան...։


Ի՞նչ կ՝ըսեք, լրջախոս անվանյալ ստախոս լրագիրը, ասանկ լուր մալ կրնա՞ք տալ։


Անգղիական կառավարությունն ալ գլուխը փորձանքի խոթեց, կամ, ավելի շիտակը Աֆղանիստան խոթեց։


Այս խոսքը հիմա առած դարձած է շատերու մեջ. գլխուս փորձանք մի՛ կտրիր ըսելու տեղ գլուխս Աֆղանիստան խռթելու ժամանակ չունիմ կըսեն։


Աֆղանստանը Սերվիան ալ գերազանցեց. նեղը մնալուն պես կը հաշտվի, և հաշտվելեն ետքը նորեն կռվի կսկսի:


Հնդկաստանի փոխարքան էմիրին կըսե.


— Քյապիլի վրա պիտի քալեմ։


— Եկո՛ւր, եղբայր, ձեռքերս բաց քեզի կսպասեմ։


— Օգնե ինձի։