Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Եթե հարկ անհրաժեշտ է որ յուրաքանչյուր պաշտոնյա յուր վարած պաշտոնեն առնու յուր անունն՝ հարկ անհրաժեշտ է նաև որ չավուշներն, մուպաշիրները պախշիշ մեմուրու անվանվին, ինչու որ ասոնք պախշիշ առնելեն ուրիշ մեծ գործ մը չեն տեսներ։


<4>

Մեծ հույս կա որ գավառաց մեջ հարստահարությունք չքանան եթե յուրաքանչյուր պաշտոնյա Դերջանի քայմաքամին պես խոհեմությամբ գործե։


Դերջանի Կեռք-Թաշ անուն գեղին թուրքերը, քյուրտերը չհասկնաք, երկու հայ աղջիկ կը փախցունեն։


Հայմաքամն իրողությունը կիմանա, ականջը ծակ մեկն ըլլալ կը թվի, բայց առանց խռովելու իրողությունը Կարնո կուսակալին կը հեռագրե, որպեսզի չարագործները ձերբակալելով պատասխանատվության ներքև չմնա։


Կարնո կուսակալութենեն հրահանգ կուգա, որ հեծելազոր ղրկվի ետևնուն։


Չայմաքամը հեծելազորին կըսե.


— Աղջիկ փախցունողներուն ետևեն գացեք։


— Բռնե՞նք։


— Չէ, միայն ետևեն գացեք, իմ հրահանգս այսպես է։


Լսածնուս նայելով՝ հեծելազորն անզգուշությամբ հիշյալ թուրքերեն երկուքը բռներ է։ Հիմա բնական է որ Դերջանի քայմաքամը նորեն Կարնո կուսակալության հեռագրե թե՝


Հանեցի հեծելազորն որն որ սխալմամբ անոնցմե երկուքը բռնած է, հրաման ղրկե՞մ որ անոնք թող տրվին և աղջիկները ձերբակալվին։


Ի՞նչ կըսեք այս խոհեմության։


Ես բան մը չեմ ըսեր, եթե Դերջանի քայմաքամը գիտնար, որ թուրքերու երկու հայ աղջիկ փախցունելն հանցանք է՝ հարկավ անմիջապես զանոնք կը ձերբակալեր, անշուշտ այսպիսի դեպք մը բարեգործություն մը երևցած ըլլալու է իրեն, և ո՞վ կրնա բարեգործության մը հեղինակը պատմել, աղջիկ փախցնողները վհատեցունել։