Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րությանց շահն այնչափ միացյալ է որ դաշն կռելու հարկ չկա:


Այլք կըսեն թե՝ այս երկու տերությունք գրավոր դաշինք հաստատեր են իրենց մեջ։


Են որ կըսեն թե՝ համասլավության դեմ դնելու համար միաբանած են։


Եթե այդպես է, կըսեն ոմանք, Ավստրիան իրեն դեմ դնելու համար միաբանած է, որովհետև համասլավյանք Ավստրիո մեջ են։


Ահավասիկ լրագրաց հաղորդած տեղեկությունները՝ որոնց ամենն ալ ստույգ են եղեր...


Դուք կը հավատա՞ք այս խոսքերուն ստուգությանը։ Ինձի գալով՝ ես քիչ մը թերահավատ եմ, հետևապես չեմ հավատար ոչ միայն այս լրագրաց՝ այլ նաև երկու պետական մեծ մարդոց ըրած խոսքերուն ալ։


Անիրավությունք առաջվնե ավելի կանոնավոր կերպով կը շարունակվին Հայաստանի մեջ։


Մասիսի մեջ կը կարդանք որ Կարսեն Սեբաստիա գաղթող թուրքերը պատճառ կը փնտրեն եղեր հայերը ծեծելու և զանոնք կյավուր, քյաֆիր խընզըր կոչելու։


Գաղթական թուրքերը գիտնալու են որ ծեծը հիմա վերցված է դպրոցներեն, ուստի, եթե մեր ազգայինները կրթելու փափագ ունին, ուրիշ ճանբա մը խորհելու բարեհաճին։


Այս թուրքերը հայ մալ ծեծեր են րամազանի օր մը թրքաց առջև հաց կերած ըլլալուն համար։


Տե՛ս, այս մեծ հանցանք է, րամազանի օրով թուրքի մառջև հաց ուտե՜լ... ոճի՜ր... կախելու էր այդ թշվառականը... այս աններելի հանցանք մէ, մանավանդ տաճկաստանցվոց համար, որ անոթության դիմանալու բավական վարժություն ունինք։


Դուք ի՜նչ կըսեք, պարոն ճերիտեի ճավատիս: