Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հունական քիթն ալ...


Հունական խնդիրն ալ պիտի ըսեի, հունական քիթ ըսի:


Հունական խնդիրն ալ դյուրությամբ լուծվելու տրամադրություն չունի կարծես։


Ինչ որ մեր կողմե կառաջարկվի, անոնց կողմե կը մերժվի, և ինչ որ անոնց կողմե կառաջարկվի մեր կողմեն չնդունվիր։


Ահա մինչև այսօր տեղի ունեցած հինգ նիստերու արդյունքը։


Դժբախտաբար անկարելի եղավ գտնել հիմ մը, որու վրա դրվեր վիճաբանությունը։


Եվ որովհետև այս հիմը գտնվելիք չունի, խնդիրն ալ շատ դյուրությամբ չպիտի կրնա լուծվիլ։


Ուստի մեք կառաջարկենք որ փոխանակ վիճաբանությունը հիման վրա դնելու, հիմը վիճաբանության վրա դնեն, տակնուվրայություն մը ըլլալուն պես դարձյալ վիճաբանությունը վրա կըլլե և հիմը վար կը մնա։


Մեր ուզածն ալ այս չէ՞։


Չե՞ք հիշեր այն իմաստասերն, որ տուն մը շինել տվավ և հիմն ալ վրան դրավ. և երբ պատճառը հարցվեցավ պատասխանեց թե՝ դիտմամբ այսպես շինեցի, որովհետև կին մը պիտի առնեմ որ գալուն պես եթե տունս տակնուվրա ընե, հիմն յուր տեղը գտնե։


Արդ, քանի որ նախնիք ալ գալիքը գուշակելով կը գործեն եղեր, մենք ալ պարտավոր ենք երբեմն իրենց հետևելու, վասնզի այս հունական խնդիրր թեպետ և հունական քթին պես փափուկ է, բայց անոր չափ պզտիկ չէ կարծենք։


Գիտե՞ք, ռուսերն Ադրիանուպոլիս եղած միջոցին տեղվույն հունաց մետրոպոլիտն պուլղարաց կողմեն գանակոծված էր, կըսեին, ահա հիմա այդ գանակոծված մետրոպոլիտին չորս հազար դահեկան ամսական կապվեր է։


Թերհեմանը էֆքյարին տված այս լուրին չհավատալու պատճառ ունիմ, կամ չհավատալ կը կարծեմ, որովհետև մեր