Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հա՛, հա՛, հա՛...


Ա՜յ, անմիտ, ա՜յ...


Թղթադրամին կեղծը շինվեր է ու հրապարակ ելեր է։


Ա՜յ, անմիտ ա՜յ...


Ուրիշ բանի մը կեղծը շինեիր ու քանի մը փարա վաստակեիր չէ՞ր ըլլար։


Հա՛, հա՛, հա՛։


Այ անմիտ, թղթադրամին իսկը առնող չկա, կեղծը որո՞ւ պիտի տաս, ապո՛ւշ։


— Բարև։


— Աստուծու բարին, մյուսյու Խիկար։


— Դուք ալ երեկ գիշեր Արարատյան ընկերության հանդեսը գացեր եք, հեե՛։


— Ինչե՞ն հասկցար։


— Հագուստեդ հասկցա։


— Կը ծաղրե՞ք կոր զիս։


— Ինչո՞ւ։


— Ասանկ մուշամպա հագնելով պարահանդես կերթըցվի՞:


— Աս կարծեցի թե՝ հագուստդ հոն այսպես ճերմկցած է, որովհետև իմացա որ ամենուն վրան մոմ եղեր է...։


<6>

Հակահասունյան հայոց անուն մը տալ պետք է։


Կնքահայրները անուն կը դնեն։


Ապա ուրեմն հակահասունյանց կնքահայր մը գտնելու է: Թերևս հարցվի մեզ թե՝ հակահասունյանք անուն չունի՞ն, կամ վարդապե՞տ պիտի ձեռնադրվին որ անուննին փոխեն։