Չգիտենք, այլ մեզի հարցնողներուն հետևյալ ծանուցումը կը ներկայացնենք, որ էրմենի գաթոլիք Բաթրիքիոսնեսի հրատարակած է Թերնեմանը Էֆքյարի մեջ։
«Թեպետ և հակահասունյանք տասներկու հոգիե բաղկացյալ
ժողով մը պիտի ունենան, բայց այս ժողովը միմիայն
Իտարե Մենլիսի պիտի կոչվի և ոչ թե էրմենի գաթոլիքի Իտարե Մեճլիսի»։
Հապա ո՞ր ազգին Իտարե Մեճլիսին պիտի ըսվի։
Ան ինձ չվերաբերիք, կը պատասխանե Հասուն գերապայծառությունը, միայն թե էրմենի գաթոլիքի չպիտի ըսվին:
— Հողաթափդ պագնենք գերապայծառ Հասունյան,
թո՛ղ տուր սա խեղճերուն որ էրմենի գաթոլիքի ըսվին:
— Չըլլար, թող չեմ տար։
— Ոտքդ պագնենք։
— Կը հակառակիս, էֆենտիմ, էրմենին ես եմ։
— Ազգի մը անունը չի փոխվիր։
— Չի փոխվիր նե՝ կարծիքը թո՛ղ փոխե։
Եվ որովհետև Հասուն գերապայծառը կը պնդե, մենք
կը հավանինք և մեր Խիկարը կնքահայր կը ներկայացնենք՝
հակահասունյանց՝ որք կարծեմ թե կընդունին մեր քանտիտան:
— Խիկար, հոս բեր տղան։
— Բերի։
— Երախայն զի՞նչ խնդրե։
— Հավատք, հույս և սեր։
— Երախայն զի՞նչ խնդրե։
— Սամաթիո եկեղեցին, Ղալաթիո Փրկիչը և Բերայի
հիվանդանոցը։
— Անունը ի՞նչ է։
— Հասունի պատիժ։
Ըսելիք մնաց։
Օ՛ն ուրեմն, այս անունով գործերնիդ շարունակեցե՛ք։
Մյուսյու քոնթ Չեչենիի ջրհանակրաց խումբը Սամաթիո
անցյալ գիշերվան հրդեհին գնացեր և բավական... տաքցեր է։