Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հրդեհին շուրջը գտնված հորերուն խորությունը հինգ քալաջեն ավելի ըլլալով՝ և մյուսյու Չեչենիի խորթումներն ալ չորս ու կես քալաք երկայնություն ունենալով՝ անկարելի եղած է ջուր գտնելը։


Այս առթիվ կը ծանուցվի բոլոր թաղեցվոց, որ եթե կը փափագին իրենց թաղը հրդեհ ունենալ և քոնթ Չեչենիի ծառայությունները վայելել, պարտին քոնթ Չեչենիի խորթումներուն չափով հոր փորել տալ։


Թերճեմանը հաքըքաթ կը կարդա՞ք երբեմն երբեմն... ձանձրանալու համար։


Ես երբեմն կը կարդամ և, շիտակը խոսելով, շատ աղեկ կը ձանձրանամ։


Եթե ձանձրությունս ուզեմ կատարյալ ընել հատ մալ ճերիտիեի հավատիս կառնեմ։


Իսկ երբ ասոնցմով շատ ձանձրանամ և քիչ մը խնդալ ուզեմ, շուտ մը Վաքըթ մը բերել կուտամ...:


Ասոնք կը պնդեն թե քյուրտերը շատ նեղը խռթելու չէ:


Մենք ալ աս կարծիքեն ենք. քյուրտերուն համար պայատի պես մեյ մեկ տուն շինել տալու է։


Եվ ինչո՞ւ հարստահարություն չկրեն հայերը, կը պոռա Թերճեմանը հաքըքաթ, միթե թվով թուրքերե նվազ չե՞ն։


Ըսել է թե մինչև որ թուրքերուն չափ բազմաթիվ չըլլանք՝ հարստահարութենե խալսելիք չունինք։


Ինչ աղվոր բարենորոգում... բայց քյուրտերը թող չեն տար որ բազմանանք, աս ի՞նչ ընելու է։


Հարստահարություն կրելու է, կըսե Հաքըքաթը և Ասիո բարենորոգմանց խնդիրը կը լուծե։


Թող աղոթք ընե հաքըքաթը, որ կեղծ հոդվածներ շինողներու համար պատիժ մը սահմանված չէ. եթե ըլլար՝ կը տեսներ թե ի՞նչ ըսել էր Հաքըքաթ անվան տակ գալպ հոդվածներ հրատարակելը։