Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լրագրին աչքը լույս...


Խրիմյան Հայրիկը չորեքշաբթի ավուր շոգենավով մեկնեցավ մայրաքաղաքես՝ Վարագ երթալու համար։ Բազմաթիվ անձինք, կրոնական և աշխարհական, ընկերացան նորին սրբազնության մինչև շոգենավը։


Լրագիր մարգարեական ոգի ունենալով հանդերձ, հինգշաբթի ավուր թվովը կը գուշակեր թե՝ Խրիմյան ուրիշ օրվան թողեր է յուր ճամբորդությունն և կը վախնար որ նորին սրբազնությունը չհոտեցուներ լուր անցագիրը։


Գիտնալ կը կարծենք թե նորին սրբազնության անցագիրը Լրագիր չէ որ հոտի։


Մինչև որ ավելորդ ծախսերը չվերնան՝ դանձուն վիճակը չբարվոքիր։


Այս ճշմարտությունը շատ հին Է, Խաս գյուղի շոգենավներեն ավելի հին Է, բայց մենք, ինչպես որ կերևի, նոր ճանչցանք զայն։


Քանի մը օրե ի վեր լրագրաց մեջ կը կարդանք։ ձեռագրատան պաշտոնեից ամսականաց վրա հարյուրին տասը զեղչ պիտի ըլլա։


Օսմանյան դեսպանատանը վրա ալ հարյուրին տասը զեղչ պիտի ըլլա։


Եթե մեր ալ խոսքը մտիկ կըլլըվի, կառաջարկենք որ, Ա. քաղաքապետության չավուշներուն վրա հարյուրին իննսուն զեղչ ըլլա.


Բ. Թերնեմանը Հաքըքաթին. խոսած ճշմարտություններուն վրա հարյուրին իննսունը ինը զեղչ ըլլա։


Գ. Փոսթայի օրերը թղթատարության մեմուրներու վրա հարյուրին հիսուն հավելում ըլլա, իսկ անոնց ամսականաց վրա հարյուրին յոթանասուն զեղչ։


Դ. Վալաթիո յանքեսինիներուն վրա գոնե հարյուրին հինգ զեղչ ըլլա։


Ե. Փոքր Ասիո մեջ գործված հարստահարությանց վրա հարյուրին երեսուն զեղչ ըլլա։