Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի որ այս այսպես է, մեծ հույս ունինք, որ քիչ օրեն լրագրաց մեջ հետևյալ լուրերը պիտի կարդանք.


«Սերվիացիք ետ քշվեցան։


Քարատաղցիք մեծ կորուստ ըրին։


Խաղաղությունը վերահաստատվեցավ»:


Մեր ուղածն ալ աս է։


ՀԱՍԿՑԱ՜Ա՜Ա՜Ա՜Ա՜ԱԱԱԱԱՆՔ

<5>

Քանի մը շաբաթե ի վեր է, որ ամեն օր Աթենքեն հեռագիր կուգա մայրաքաղաքս թե՝ Հունաստան թուրքո-սերվիական պատերազմին մեջ չեզոքություն պիտի պահե։


Չհասկցող կա նե՝ թող հասկնա, չլսող կա նե՝ թող լսե, Հունաստան չեզոքություն պիտի պահե թուրքո-սերվիական պատերազմին մեջ։


Իմացանք խուզիս, հասկցանք, Ժորժիկ, չեզոքություն պիտի պահես եղեր, շատ աղեկ, մենք ալ՝ քեզի ներգործականություն պիտի պահե չենք ըսեր կոր ա՛. շնորհակալ ենք. աս ամեն օր դպրոց չպիտի երթամ, դպրոց չպիտի երթամ ըսող տղու մը պես՝ ոտքերդ գետինը զարնելով՝ ես չեզոքություն պիտի պահեմ պոռալն ի՞նչ պիտի ըլլա։


Փառք Աստուծո, խոսք չհասկցող մարդիկ չենք, դուն չեզոքությունդ պահե՛, կուզես նե՝ սնտուկիդ մեջ պահե, ու սնտուկն ալ կղպե, որովհետև այդ թշվառական չեզոքությունն Սերվիան ու Քարատաղն ալ պահել խոստացան, բայց վերջեն կորսնցուցին։ Նայե՛, որ դուն չկորսնցնես։


Ռումանիա ալ քու պահելիքեդ պիտի պահե, բայց քեզի պես աշխարհ տակն ու վրա չըներ կոր, միայն սահմաններուն վրա զորք կը ղրկե կոր, որպեսզի չեզոքությունը պահպանեն։


Այս չարաճճի չեզոքությունը պահելն ալ որչափ դժվար է եղեր...


Հա՛, դասերնիս չմոռնանք։ Հունաստան չեզոքություն պիտի պահե, չըլլա որ մոռնաք։