Ի՞նչ ըրիք, ձեզի կըսեմ գերապատիվ Խորեն եպիսկոպոս, վերջնական որոշում մը տվի՞ք մականուն մը գործածելու մասին։
Խորխոռունի՞ պիտի ըսենք, Գալֆայա՞ն պիտի կոչենք,
Նար-Պե՞յ պիտի գործածենք, Լուսինյա՞ն պիտի հորջորջենք,
ամենը մեկե՞ն պիտի ըսենք թե՛ և ոչ մին պիտի կանչենք։
Որոշում մը տվեք եղբայր. շրջաբերական մը հանեցե՛ք
և ձեր բուն մականուեր, եթե գիտեք, ճանչցուցեր աշխարհի։
Եթե վաղը Կոլոս հոդված մալ հրատարակելով՝ ձեր Արշակունյաց
ցեղեն սերիլն հայտնե՝ այն ատեն Արշակունյան ալ
պիտի ըսվիք:
Բան մը ըսեք վերջապես։
|
Ահավասիկ քեզի ոտանավոր ալ... ասոնք այն տեսակ մարդերե են, որ մարդս բռնի բանաստեղծ կընեն։
Բարկութենես օգուտ քաղեմ։
Հապա սա Փունջին բռնած ընթացքը... Ասլանյան վսեմափայլ
Ստեփան փաշան բարեհաճեր է եղեր Բարիզի ակադեմիային
մեջ պարոն Ժյուլ Սիմոնի արտասանած ատենախոսության
հայերեն ընտիր թարգմանությունը՝ որ նորին
վսեմության մեծարգո Ե. էֆենտի որդվույն գրչին արդյունքն
է եղեր, Փունջի Նվիրել առ ի հրատարակություն։
Շատ աղեկ։
Բայց այսչափով չլմննար, Փունջը մտիկ ընելու է, որ
կըսե։
«Բանիցս կարդացինք մեք...։
Եվ կը շարունակե.
«Հատկապես կը հանձնարարենք մեր (Փունջիի) ընթերցողաց,
որ իրենք ալ քանի մը անգամ կարդան...: