Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պերլինի մեջ կատարված ընտրությանց վրա խոսելով կըսեիք.


Այսչափ պահպանողական։


Այսչափ ազատական։


Այսչափ վայրենի ընտրվեցան։


Վայրենի ըսելով ինչ հասկցնել կուզեք։ Վայրենի անասո՞ւն թե մարդ։


Մեր թարգմանիչներու մեջ վայրենիներ գտնվիլը գիտեինք, բայց ժողովի մեջ...


Տեր ողորմյա...


Դուն ինձի համբերություն տուր, Աստված իմ, որովհետև աս օրերս կարծես ամենքր միացեր են զիս բարկացնելու։


Ես ալ որոշեցի որ ինձի ղրկված նամակներն մինչև ցնոր տնօրենություն հետևյալ հասցեն ունենան.


«Առ Հ. Հ. Լուսինյան, տնօրեն-խմբագիր Լույս լրագրո»։


Ես ալ մարդ չե՞մ, ես ալ քիչ մը փառասիրություն ունիմ։


Բաներ որ չեն լմննար։


Թուրքո-հելլեն խնդրույն նիստերը։


Խորխոռունի Խորեն եպիսկոպոս Գալֆայան, Նար Պեյ, և Լուսինյանի մականուններ գտնելը։


Թղթադրամները։


Փոխառության խնդիրը։


Արարատյան, Կիլիկյան և Դպրոցասիրաց Արևելյան ընկերությանց ծանուցումները։


Խաս գյուղի շոգենավներուն կյանքը։


Բյուրտերու գործած չարիքը։


Գավառաց մեջ պաշտոնեից անհոգությունները։


Հայրենիք լրագրույն՝ Վարչության ուշադրությունը հրավիրելը։


Պոլսո հրդեհները։


Փունջին Հոլլուեի դեզահատերը: