Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկլո-Աֆղան պատերազմը։ Բերայի փողոցներու նորոգությունը: Լրագիր լրագրույն Փանասեն։ Հասունյան խնդիրը։ Շիրքեթի Խայրիեի շոգենավներուն անկանոնությունը։ Կանանց մոտան։ Թերհեմանը էֆքյարին թասհիհը: Պատրիարքարանի թաքրիրներուն ականջ չկախվիլը։ Լորտերու և մարքիներու ատենաբանությունները։ Անգղիո շահերը։ Լրագրաց մեջ թեվճիհաթները: Ճերիտեի հավատիսին իմաստակությունները։


Մասիսի մեջ կը կարդամ. «Երկուշաբթի օրը հարյուր տասնհինգ տարեկան հրեա մը մեռավ Վալաթիա»։


Մասիս, բարկությանս մեջ ասանկ լուրեր մի՛ տար որ սիրտդ չվիրավորեմ։


Այդ լրույդ առջի տողը կարդալով կարծեցի թե պիտի ըսէիր.


Երկուշաբթի օրը հարյուր տասնհինգ տարեկան հրեա մը ծնավ Վալաթիա։


<9>

Վերջապես օրվան ամենեն ծանր խնդիրներեն մեկն ալ լուծվեցավ։


Գերապատիվ Խորեն արքեպիսկոպոս Խորխոռունի, Գալֆայան, Նար Պեյ, Լուսինյան երեկ Ծննդոց գիրք մը հրատարակել տվավ բոլոր ազգային լրագրաց մեջ ծանուցանելով թե՝ ինքն և յուր եղբարք սերյալ են եղեր Ամորի Հովսեփ Նար Պեյ իշխանեն Լուսինյան, թե՝ Ամորին կը համարվի եղեր իրենց մեծ հորեղբայրը, թե՝ բարձրապատիվ իշխան Լուին ալ կը պահանջե եղեր նորին գերապատվութենեն որ Լուսինյան