անունը կրե։ Արդ, ըստ որում, միևնույն ազգատոհմին անդամոց կարելի չէ եղեր այլ և այլ մականուն գործածել, ինքն ալ ստիպվեր է եղեր (խեղճը) Լուսինյան հայրենի անունը գործածել։
Նկատելով որ նորին գերապատվությունը յուր ուսկից
սերիլը գտնելու փափագով տարին անգամ մը անուն փոխելու
կը հարկադրվի:
Նկատելով որ անհավատալի է որ այս անգամ գտածը
վերջինն ըլլա:
Նկատելով որ քանի մեր կողմե դիմադրություն չտեսնե,
պիտի քաջալերվի և շաբաթը անգամ մը պիտի սկսի անուն
փսխել:
Նկատելով վերջապես Եզոբոսի ստախոսի առակն,
Մենք չենք կրնար զինքն Լուսինյան անվանել։
Ըստ մեզ նորին գերապատվությունը պարզապես գերապատիվ
Խորեն եպիսկոպոս Գալֆայան է։
Իսկ երբ ամեն մարդ հավատա նորին սրբազնության
Լուսինյան ըլլալուն՝ և անկարելի ըլլա Լուսինյան անունը իր
վրայեն առնելը՝ մենք ալ այն ատեն մեր վերջին Լևոն թագավորին անունը կը փոխենք։
Ղալաթիո պանք Օթոմանը և Պոլսո պանք Օթոմանը իրարու
կապվեցան... թելեֆոնով:
Մեր լսածին նայելութ առտվնե մինչև իրիկուն կը խոսին
եղեր, և թելեֆոնը շատ աղեկ կը բանի եղեր։
Փորձ եղած օրը հետևյալ խոսակցությունը եղած է.
— Սարի լույս։
— Աստուծու բարին։
— Ի՞նչ ըսիր։
— Աստուծու բարին։
— Քիչ մը բարձր զրուցե՛, չեմ լսեր կոր։
— Աստուծու բարին։
— Ինտո՞ր եք, աղե՞կ եք։
— Ստակ ղրկե որ ամսականները տանք։