Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ստակ չկա։


— Ստակ չկա՞ մի։


— Մի՛ պոռար, մարդ չիմանա, ստակ չկա։


— Ուրիշ ի՞նչ լուր կա. Բ... ինչ կընե:


— Քնանալու գնաց։


— Գ... ը հո՞ն է։


— Հաց ուտելու գնաց։


— Դ... ն ո՞ւր է։


— Այսօր չեկավ։


— Բան մը պատմե ու էյլենիմիշ ըլլանք։


— Փորս անոթի է։


— Չուտե՞ս... կրցածիդ չափ կե՛ր ձեռքեդ բռնող չկա յա՛:


Տե՛ս որչափ դյուրություն ընթերցո՞ղ... եթե թելեֆոն չըլլար՝ այս խոսքերը նամակով պիտի գրվեին և մեկու մը հետ պիտի ղրկվեին։


Կեցցե՜ Ամերիկա։


Սա փողոցներն ալ կարգի չդրվեցան։


Քանի անգամներ ըսինք որ ամեն փողոցն անցնիլն անհնար է, սակայն քաղաքապետությունն ականջ չկախեց։


Երեկ երկու բարեկամ Սահմուտ փաշայեն վար իջնալով կամուրջը տանող փողոցի մը գլուխը կայնեցան։


— Այս փողոցեն երթանք ըսավ մին։


— Դժբախտաբար այս փողոցեն չեմ կրնար երթայ ես, կաղաչեմ, սա փողոցեն երթանք։


— Անկից ալ ես չեմ կրնար անցնիլ։


— Ինչո՞ւ չես կրնար անցնիլ։


— Որովհետև փողոցները բարոյապես աղեկ վիճակի մեջ չեն, ամեն փողոցի մեջ կնքահայր մը կա։


Եթե գործերն այսպես շարունակեն՝ ամեն մարդ իրեն համար փողոց մը շինելու է անցնելու համար։