Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կնքահայր ըսիր միտքս բան մը եկավ։


— Ի՞նչ։


— Մեկը կրնա՞ իրեն կնքահորը հետ կարգվիլ։


— Ես ինչ գիտնամ, Պատրիարքարան գնա՛, հարցո՛ւր։


Սա խալըյին էնտաղեն քանիի՞ կուտաք կոր:


— Ինը ղուրուշի։


— Շատ կը դիմանա՞ պարի։


— Գործը գիտե... աղեկ նայվի նե՝ չորս տարի կերթա. վրան բոլքա խաղացվի նե՝ երեք տարի կերթա, մազուրքա խաղացվի նե՝ երկու տարիեն ավելի չերթար, քատրիլ և լանսիե խաղացվի նե՝ երեք ամիսեն ավելի չդիմանար, ահա քեզի անկեղծ խոստովանություն մը։


<10>

Փիլիսոփայք ինչ ուզեն թող ըսեն, իմ խոնարհ կարծիքս այս է։


Մարդս աշխարհիս վրա կամ խենթ ապրելու է կամ խելացի, իսկ մեռնելեն վերջը ազատ թողվելու է ուզածին պես ապրելու։


Ես կը զարմանամ, թե ոմանք ինչպես անխղճորեն մարդ պատվանունը տալ կը հանդգնին այնպիսի արարածներու որք որոշում մը տված չեն դեռ իրենց ապրելու եղանակին վրա։


Այդ արարածներն, իրենց Հնդկաստանի ճանբան ապահովելու համար, շաբաթ մը կեղծավոր կըլլան շաբաթ մը անկեղծ, իրիկվան ճշմարտախոս կը պառկին, առտուն ստախոս կարթննան, և, ավելի գեշն, ամենեն սոսկալին, մարդուս լեզուն առաջ չերթար ըսելու, այո՛, այդ արարածները կըսեմ, երբեմն գինի կը խմեն երբեմն օղի։


Պատիվ ունիմ ճանչնալու նաև այնպիսի արարածներ, որք շաբաթներով, ամիսներով, տարիներով ինքզինքնին կը