Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանջեն որոշում մը տալու համար թե, ազնվականությա՞ն հարին, թե ժողովրդականության։


Եվ երբ այս բաները կը տեսնեմ, բանաստեղծական խանդ մը կուգա վրաս, և, տեսած ըլլալով, որ մարդս որչափ բարձր ձայնով ատենաբանն՝ նույն չափ ավելի կը ծափահարվի, կոկորդիս ներածին չափ կը պոռամ։


Ո՜վ կյանք, ի՜նչ անատանելի բեռ մես դու մարդուս վրա, զքեզ տալու համար քանի՞ անգամ գույն փոխելու է, քանի հազար կերպարանք մտնելու է։


Կյանքին այս հանդիմանությունն ուղղելես ետքը կը դառնամ անոնց՝ որոնց մարդ պատվանունը կուտանք և կսեմ։


Ո՜վ երկոտանի արարածք, որչա՛փ տկար էակներ եք դուք, որ կյանքը կրելու համար ամեն օր մեյմեկ դույն, մեյ՝ մեկ միտք, մեյմեկ սիրտ կը փոխեք։


Աս ալ ըսելեն վերջը իմ կարծյացս մեջ կը հաստատվիմ և կըսեմ.


Այն որ կեղծավորությամբ կարող է ապրիլ, անկեղծության հետ բարևը կտրելու է.


Այն որ գինով ապրիլ կը փափագի, այըխ պարտելու չէ.


Այն որ ստախոսությամբ կը ճարե յուր հացը, ճշմարտության հետ գործ ունենալու չէ.


Այն որ ազնվականության մեջ կը գտնե յուր ճաշակը, Ժողովրդականության պնակին մեջ լեզուն երկնցնելու չէ.


Այն որ թեթևությամբ կուզե ապրիլ, ծանրության ներքև ճնշվելու չէ։


Եվ ինձի այնպես կուգա, որ սա քանի մը տող այնորները զատ տետրակով մը հրատարակեմ և տետրակին ետևն ալ գրեմ.


«Հեղինակին գործերը»:


Դառնանք քիչ մալ այն մարդոց որոնց պետական կսեն և որոնք մեր սանձերը կը բռնեն եղեր (փոխաբերաբար) մեզի անասունի տեղ դնելով։


Տեսեք ինչ խոսքեր ըրած է հաճի սըր Հենրի Լեյըրտ.


«Անգղիա մահմետական տերություն մէ, մեջ կը բերե Լրագիր Տեպայեն, և հետևաբար Թուրքիո ալ անձնվեր և ան-