Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի որ ոմանք անասնոց տրված հարգն ու պատիվն իսկ չուրացնելու կը խոնարհին երբեմն, մենք ես իրավունք կունենանք այնպիսյաց վրա խնդալով... մխիթարվիլ։


Կամուրջին ծակերուն վրա երբեմն առիթ ունեցած եմ խոսելու։


Այսօր կրնամ ավետել, որ երեկ դիպվածն անանկ բերավ որ մեծ բարեգործություն մը ընելու ստիպվիմ։


Երեկ ութնին միջոցները կամուրջեն անցած ատենս տեսա որ քովես քալող ութը տարեկան տղու մը ոտքը սահելով ինկավ և մազ մնաց որ խեղճ տղան ծովը պիտի իյնար... կամուրջին մեկ ծակեն։ Շուտ մը թևեն բռնեցի և վեր առի այն ծափահարությանց մեջեն զորս չեմ ուզեր հիշել արժանապատվությունս չվիրավորելու համար։


Արդ, կը հիշեցունենք պզտիկ կազմ ունեցող մարդոց, որ չանցնին կամուրջեն մինչև որ վերանորոգվի։


Սիր Ժոհն Հոլքեր, կամ սըր ճոն Հոլքըր, կամ սայր ճաուն Հաուլքըր, մեր լրագրաց մեջ ասոնց ամենն ալ կը գործածվին, ատենաբանություն մը ընելով խիստ հարձակում մըրեր է Ռուսիո վրա... ճառով։


Շատ աղեկ։


Ասոր վրա Սթանլեյ կառավարության աշխարհավարությունը պաշտպաներ է։


Իրավունք ունի մարդը։


Ռուսիո լրագիրներն ալ այդ ատենաբանության դեմ զայրացած՝ թշնամական հողվածներ կը գրեն եղեր։


Կը գրեն ա՛։


Ռուսիո կայսրն ալ Լոպանոֆ իշխանն Լիվատիա կանչեր է, ըսելիք ունի եղեր։


Ինչո՞ւ չկանչե։


Ո՜վ սըր ճոն, ասոնց ամենքը լավ, բայց դուն կրնա՞ս ինձի չորս սենյակով աժան տուն մը գտնել հոս։ Հացին գինը