Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրե օր բարձրանալու վրա է և ժողովուրդը դրամ չունի, կրնա՞ս մեզի աժան հաց գտներ Առևտուրները դադրած են, էսնաֆը ապրելու միջոց կը փնտրե ու չկրնար գտնել, այս մասին խելք մը կրնա՞ս տալ մեզի։ Գավառաց մեջ կենաց, ընչից ու պատվո ապահովություն չկա, անկից թաքրիր մը կրնա՞ս գրել Բ. Դուռը։ Մսին օխան ութը ղուրուշ է և մենք ամեն օր լուբիա ուտելով կը հալինք կոր, մեզի անկից կրնա՞ս ոչխար ղրկել... եթե Հնդկաստանի ճանբուն չվնասե...։


Անանկ չէ մի, Սթանլեյ, շիտակ չե՞մ խոսիր կոր։


Եթե այս խնդիրները լուծվին, մեր քաղաքականությունը աղեկ վիճակի կը վերածվի։ Ինչ ընենք, մեր քաղաքականությունն ալ իրիկվան քիչ մը ուտելիք գտնելու վրա է. գտա՞նք զայն, մեր բարլամենթոն կը բացվի և մեր փորը, որ մեր թագուհին է, կը հայտարարե թե բոլոր կառավարությանց հետ լավ հարաբերության մեջ. ենք։


Իսկ երբ ձմեռը կոխե և տուներնիս պաշար չգտնվի՝ մեզի համար Աֆղանստանի խնդիրր կը ծանրանա։ Եվ երբ պարտատերք տան շուրջը շարվին՝ այն ատեն մեր բանակը պաշարման վիճակի մեջ է. իսկ երբ դռան առջև սպասեն, հարաբերությունք կը խզվին, ետ քաշվելու գիծն մեր ձեռքեն կերթա. առաջ երթալու ալ երես չունինք, վերջապես այս ամենը կը նշանակե թե՝ Հնդկաստանի ճանբան վտանգի մեջ է եղբայրս։


Դուք շարունակեցե՛ք հիմա ձեր ատենաբանությունները։


Ապետին փաշայի Ալպանիա աքսորած քյուրտերուն ուր ըլլալն իմացա՞ք։


Ես իմացա, իրոք Ալպանիա աքսորված են, բայց ո՞ր Ալպանիան։


Մասի՛ս, խոսքը քուկդ է.


«Կերևի թե Ալպանիան Հալեպի կողմն է եղեր, որովհետև աքսորյալք Հալեպեն անգին չեն ղրկված և նավարկության մը անհանգստութենեն ազատ մնացած են»։


Ես բնավ չեմ զարմանար։