Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավելի դյուրին է Ալպանիան Հալեպ աքսորել, քան թե քյուրտերն Ալպանիա։


Ըսելիք չունինք. Ապետին փաշան շատ աղեկ ըրած է երկ՛ու չարյաց փոքրագույնն ընտրելով, բայց Ապետին փաշան ո՞վ ընտրեր է: Խնդիրր հոն է։


Քիչ մը կասկածոտ եմ ես։


Եթե իրոք Հալեպի կողմերը Ալպանիա կարծեր է Ապետին փաշան, իրավունք չունիմ ըսելու թե Ապետին փաշան այսօր Սելանիկ կը գտնվի և կը կարծե թե Սըվազի մեջ է։


<11>

Ավանդությամբ գիտենք որ գիսավոր աստղերուն երևումը ձախորդությանց նշան է։


Թերևս հարցվի մեզ թե՝ այսչափ տարիներե ի վեր Մալիեի հորիզոնին վրա գիսավոր կար որ ձախորդությունը պակաս չեղավ հոն։


Այս հարցման պատասխանը սա է որ Թուրքիո երկինքն զարդարող աստղերուն ամենն ալ գիսավոր են. բայց եվրոպացիք անոնց պոչեն բավական կտրած ըլլալով՝ այնքան պզտիկ պոչ մը թողուցած են որ սրատես անձանց մայն տեսանելի է։


Այս բացատրությունը տալեն վերջը անցնինք մեր խնդրույն։


Պատիվ ունեցանք փորձով տեսնելու որ անգղիական նավատորմիղը քաղաքականության հորիզոնին վրա գիսավոր աստղ մ՝է. քանի անգամ որ երևցած է՝ դժբախտություն մը բերած է հետը... վերջին անգամ Ռուսիան բերավ, քանի անգամ որ անհայտ եղած է, բան մը տարած է հետը... վերջին անգամ, ի մեջ այլոց, Կիպրոսն տարավ։


Այս գիսավորր քանի մը շաբաթե ի վեր սկսած էր երևնալ, բայց նկատելով որ մեր աչերը բավական սուր չեն զինքը տեսնելու՝ որոշեր է ինքզինքը մոտեն ցույց տալու համար մեր աչքին մեջ մտնելու... Պեշիքա գալու և հեգնությամբ մեզի ըսելու.