Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


«Սա գերանը աչքեդ հանե և վերջը ուրիշին աչքին ջյուղը տե՛ս»:


Թագուհույն գիսավորն ազատ է ուզածն ըսելու կամ ընելու, ինչպես նաև մենք ազատ ենք մեզի հարցնելու, ո՛չ թե ուրիշի, թե՝ այս նավատորմիղը ի՛նչ գործ ունի մեր ջուրերու մեջ, բալամո՞ւտ պիտի որսա թե թորիկ...:


Վաքըթ կըսե թե՝ պատճառը դեռ հայտնի չէ։ Ոմանք կը պնդեն թե՝ մահտեսի սըր Լեյըրտեն բացատրություն խնդրված ըլլալով՝ պատասխան առնվեր է թե ինք ալ բան մը չգիտեր այս մասին։


Անցյալ շաբթվան լրագրաց մեկուն մեջ կարդացած էի, որ հիշյալ նավատորմիղին գրագիրներեն մեկը չգիտեմ ուր ցամաքը ելած ըլլալով տաճկական կատակի մը ենթարկված էր, կատակ մը որ Հնդկաստանի ճանբուն վնաս մը չուներ... արդ, չըլլա թե այդ կատակին մեյ մալ չենթարկվելուն համար Հորնպի ծովապետն որոշած ըլլա Պեշիքա բերել յուր գրագիրները։


Ինչ որ ալ ըլլա պատճառը, սա հայտնի է որ գիսավորեն բարիք սպասելու չէ։


Նոր բառարան մալ:


Նոր տաղանդ մալ։


Բերկրությամբ կը ծանուցանենք որ ազգին մեջ տաղանդ մ’ալ ավելցավ, և այն տաղանդը ես եմ եղեր։


Երեկ մեր ձեռքն անցավ պարոն Ա. Ազատախոհյանի հրատարակած Փիլիսոփայական բառարան ժողովրդականը:


Հիշյալ բառարանին մեջ զարմանոք տեսա որ ես չեմ եղեր ինչ որ ըլլալ կը կարծեի։ Հազվագյուտ տաղանդ մունիմ եղեր երգիծաբան, Ալֆոնս Փարի և Ռոշֆորի ախոյան մեմ եղեր։ Եվ մարթ չէ՞ եղեր զիս ալ բաղդատել այն գերընտիր էակաց, որք կրնան եղեր ըսել աստվածամարդույն նման «Ես լոյս եկի յաշխարհ»։


Ինչ կըսես ընթերցող... իրավ է որ լույս եկած ըլլամ հաշխարհ, ըսե՛, թերևս իմ մտքես ելած է... իրավ է որ Ալ-