Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հայրիկ, իրա՞վ է որ Եպիմենիդես հիսուն տարի քնացած է:


— Շատ իրավ է։


— Ըլլալու բա՞ն է հայրիկ։


— Զարմանալու ի՞նչ կա, մեր ազգն ալ քսան տարին ի վեր չ՞քնանար կոր:


— Ինչո՞ւ քնանա. այսչափ ժողովներ, երեսփոխաններ, որոշումներ...։


— Երազ են անոնք տղաս, երազ։


Վեհափառ Կաթողիկոսին եպիսկոպոսցուներուն ստորագրել տված երդմնագրին ի՞նչ կըսեք։


Ըսելիք չունիմ, Կաթողիկոսը շատ կասկածոտ է, ուխտ երդում, վերջապես ամեն երաշխավորություն չառած եպիսկոպոս չշիներ կոր։


Եթե մարդս օր մը նեղը մնա և երթա վեհափառ Կաթողիկոսեն հարյուր ոսկի ուզե՝ ի՞նչ տեսակ պարտամուրհակ տալու է արդյոք։


Եթե ես այնպիսի հարկի մը մեջ գտնվեի՝ սա պես պարտամուրհակ մը կը գրեի.


«Ստորագրյալս էջմիածնա վեհափառ Կաթողիկոսեն հարյուր, (100) երկու անգամ հիսուն օսմանյան ոսկի առած ըլլալուս կուխտեմ ամենասուրբ երրորդության հոր և որդվո և հոգվույն սրբո երկրպագելի տեղվոջ իջման միածնի բանին, և ճշմարտությամբ և ուղղությամբ խղճմտանքիս ու սրտիս կերդնում սուրբ երդմամբ»։


Եթե իմ երդումս բավական չհամարվի կերդնում նաև երդվընցնել բոլոր թաղեցիները թե հարյուր ոսկի առած եմ։ Կերդնում նաև Սսո և Աղթամարա հեստյալ աթոռներեն փուլ մը չառնել»։


Ասանկ պարտամուրհակով մը հարյուր ոսկի կրնանք առնել արդյոք։


Մանղըր մանգամ չտար նորին սուրբ օծությունը։