Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժողովուրդը ժամանակ չունի ծույլեր ապրեցնելու, ոչ ալ անոնց անհոգութենե դիզված պարտքերը հատուցանելու։


Քանի մօր առաջ Վաքըթ կը ծանուցաներ թե Ղալաթիո սեղանավորներեն 25000 ոսկվո փոխառություն մը եղած է։ Հինգշաբթի ավուր ճերիտեի հավատիս կըսե թե՝ Ղալաթիո սեղանավորներեն 30000 ոսկվո փոխառություն մը կնքված է։


Թերնեմանը էֆքյար այս լուրը հրատարակելով կը հարցունե.


— Այս երկու լուրերեն որի՞ն հավատանք։


— Եվ ոչ միույն, կը պատասխանեմ ես։


Պատրիարքարանը քանի մը ժամ անակե ի վեր պաշտոնական ծանուցումներով թելլալություն կընե կարծես։


Շաբաթ. շանցնիր որ մարդ չկորսվի և Պատրիարքարան հետևյալ կերպով ծանուցում մը չհրատարակե։


Բաղիշեցի Ղազար չավուշ անունով մարդ մը քանի մը տարիե ի վեր կորսված է, ով որ գտած է զայն թող Պատրիարքարան իմաց տա։


Կել սահապընը սևինտիր, Ալլահ տա սենի սևինտիրսին։


Մենք գիտեինք, որ երբ պզտիկ տղա մը կորսվեր՝ իսկույն թելլալ կանչել կուտային և շուտ մը տղան կը գտնային։ Ինչո՞ւ հիմա երեք չորս տարիեն վերջը կսկսին կորսված մարդը փնտրելու։


Մեր խելքը չհասնիր։


Մեծապատիվ Աբրահամ էֆենտի Այվազյան չգիտենք ինչու համար Սաղմոսի ձևով կը հրատարակե յուր հոգվածները։ Ոմանք կը հաստատեն, թե խոսքին սաստկություն տալու համար այնպես կը գրե. ոմանք ալ կը պնդեն, թե հոգ-