վածը երկար ցույց տալու համար այնպես կընե։ Իսկ մենք որ պատճառը չենք գիտեր կը հարցունենք իրեն.
|
— Տուն մը բռնեցի՞ք եղբայր։
— Չէ տակավին։
— Այդ մեծ տունն ինչո՞ւ չբռնեցիք։
— Պզտիկ էր։
— Ինչպես պզտիկ էր, տասներկու սենյակ ուներ։
— Մենք տասներեք հողի ենք, ամենքնիս ալ մեյմեկ
սենյակ կուզենք, նեղ տեղ նստելու վարժված չենք։
— Հասկցա, Աբրահամ Էֆենտի Այվազյանի հոդվածին
պես տուն մը պետք է ձեզի։
Ահավասիկ ապացույց մալ որ կը հաստատե թե Մասիս
լուրերը հինցնելեն վերջր կուտա ընթերցողաց։
«Տփխիսի Մշակ օրագիրն հետևյալ լուրը կուտա հոկտ.
20 թվով.
Երկուշաբթի հոկտ. 15-ին Թիֆլիսում վախճանեցավ
Սարգիս արքեպիսկոպոս Հասան Ջալալյանց։ Պատմում են,
որ հանգուցյալը թողել Է 25000 ռուբլի և կտակել Է որ այդ
գումարը բանկերում շահեցվի 125 տարի և հետո տրվի հայոց
ուսումնարաններին։