Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Տարակույս չունինք որ քանի մը օրվան մեջ այս բայեբուն ամենն ալ պիտի խոնարհենք։


Անգղիո թագուհին Հունաստանի թագավորին ծնրակապ մը տվեր է, որ իր չեզոքությունր ամրապնդելու համար ծունկւ կապե։


Ասիկա նոր բան մը չէ։


Ամեն մայր եղողները գիտեն, որ իրենք հարսնիքի կամ զվարճության տեղ մը գացած ատեննին երբ իրենց զավակներեն երկուքը հետերնին առնեն, երրորդը կը պոռա։


— Մայրիկ, ես ալ պիտի գամ։


— Դուն նստե տղաս։


— Ես ալ պիտի գամ։


— Չէ տղաս, չէ խուշիկս, քեզի դրացի Քաթիկ տուտուին տունը տանիմ, ան քեզի շաքար կուտա կուտես, տղա՛ս։


Տղան կը համոզվի։


Քանի որ ժորժիկը հարսնիք չգնաց (այսինքն չեզոքություն պահեց) հարկավ շաքար չէ նե՝ գոնե ծնրակապ մը առնելու իրավունքը ստացավ մեր դրացուհիեն, որն որ այս առիթով Ժորժիկին ոտքը կապեց...


Դրացիությունն ալ այսպես ըլլալու է։


Աստրիան ալ ի նշան բարեկամության Քլեքի նավահանգիստը գոցեց մեզի դեմ։


Ավստրիան չեզոքությունը պահել որոշած ըլլալով ստիպված է Քլեքը գոցել որպեսզի չըլլա թե չեզոքությունր Քլեքը բաց գտնելով փախչելու փորձ ընե։ Եվ արդարև, Ավստրիո չեզոքությունը մյուս տերությանց պես չէ, քիչ մը անառակ է, ուստի և Ավստրիո այս զգուշությունները գովելի են։


Հիմա որ չեզոքությունը ծովեն փախչելու հույս չունի, Ավստրիո կը մնա նորեն գգուշություններ ձեռք առնել, որ այդ թշվառականը ցամաքեն չփախցունե։