Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ստակներուդ մեղքը չէ՞ եղբայր։


— Ի՞նչ ընեմ ուրեմն։


— Պարզ հագուստ մը հագցուր, կը դաստիարակվի կերթա։


— Ըլլալո՞ւ բան է։


— Հիմա ամեն մարդ այսպես կընե կոր, իգական սեռը դաստիարակելու ամենեն կարճ միջոցն աս է եղեր։


— Պարզ հագուստ կը հագնի՞ մի... նախ դաստիարակվելու է և զգալու է որ գեղեցկությունը պարզության մեջ է:


— Նախ պարզ հագուստ հագցնելու է, որ դաստիարակության պետք զգա... հիմակվան փիլիսոփայությունն աս է:


<15>

Մեզի համար տրամաբանությունն ալ փոխած է յուր կանոնները։


Արժեթուղթերուն իյնալուն պատճառ կը գրվեր տոկոսներուն չվճարվիլը. իսկ հիմա որ քիչ մը բարենորոգում ըրած ըլլալու համար խոսք կուտանք որ հարյուրին բան մը պիտի վճարվի՝ մեր մեծապատիվ արժեթուղթերը նորեն գլուխնին կը կախեն։


Ինչ ընթացը բռնելու է, որ արժեթուղթերուն հաճո ըլլա:


Մեզի խրատ տվողներն փոխանակ մեզի կարճ ճանբա մը ցույց տալու, աշխատեցեք որ ձեր վարկը շտկվի կըսեն:


— Ի՞նչ կերպով։


— Այն կերպով որ ավրեցիք։


Մենք բնավ չենք հուսահատիր արժեթուղթերուն այսպես իյնալեն և հավաստի ենք որ օր մը պիտի բարձրանան անոնք, վասնզի.


«Որ խոնարհեցուցանէ զանձն իւր՝ բարձրասցի»։


Բարեկամնե՛ր, սեղանավորներու խանութներու մեջ շատ նստելու չի գար։


— Պատճա՞ռ։