Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միթե Մամբրեն մինչև հիմա ուրի՜շ կերպով վարված է։


Ամբաստանողներն այս կըսեն և ես ալ կը հաստատեմ, վասնզի այնպես վարվելուն համար է որ տեղը կը ղրկվի։


Մարդ չկա էֆենտիմ, ո՞վ ղրկենք։


Ահա Վարչության մեկ առարկությունն ալ աս է։


Ըստ մեզ չար վանահայր մը ունենալն ավելի գեշ է քան բնավ չունենալն... վանահայր մը օրենք մը չէ կարծենք:


Բայց, գացե՛ք, գացե՛ք, Պոլիսեն հեռացե՛ք և ինչ որ կուզեք՝ ըրեք. վա՜յ ան ազգին, որուն Վարչությունը յուր ազգին վերականգնման համար ուրիշներեն արդարություն մուրալու ատեն ինք արդարությունը կը խայտառակե և ոտնակոխ կընե։


Ռուսիո կառավարությունն յուր ժողովրդյան հետ այնպես չվարվիր ինչպես տերն յուր ծառային հետ, այլ կը վարվի ինչպես յուր զավակին հետ։


Տարիե մ՛ի վեր կը լսենք, որ սահմանադրություն պիտի տրվի այս ժողովրդյան, սակայն մինչև այսօր բան մը տրված չէ։


Հայր մալ այսպես կը վարվի յուր զավակին հետ երբ որ այս վերջինը լա։


— Մի՛ լար զավակս։


— Շաքար կուզեմ։


— Ես քեզի շաքար կուտամ։


— Շատ կուզեմ։


— Շատ կուտամ տղաս։


Եվ երբ հայրն յուր քաղաքականությունը լմնցունե՝ կսկսի զավակին կամքը կոտրելու աշխատիլ:


Բայց Ռուսիո կառավարության զավակները կը փափագին իրենց կամքը կատարել տալու, և խոստումով գոհ ըլլալու չափ տղա չեն երևիր։


Քանի մը օրե ի վեր զրույց կը պտըտի թե ոստիկանությունը հրաման ըրած ըլլա որ գողերու հատուկ բանտը Բերշենպե բազարը փոխադրվի։