Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որչափ դիմակ կա այնչափ ալ մյուշտերի չկա. վասնզի, տասնևիններորդ դարու լուսավորության շնորհիվ ամեն մարդ ունի հիմա դիմակ՝ զոր տարվույն ո՛չ թե երկու ամսվան մեջ կը գործածե այլ տասներկու ամիսներուն մեջ ալ, ո՛չ թե պարահանդեսներու մեջ, այլ պաշտոնատուններու մեջ, սենյակներու և խանութներու մեջ։


Ասկից զատ, պզտիկնեըը մեծերեն քաշվելու պատճառ մալ չունին հիմա, աղքատությունն ամենն ալ հավասար ըրավ չամչնալու օրենքին առջև։


Այսպես ըլլալեն ետքը ո՞ր անմիտն է այն որ յուր երեսին երկու դիմակ անցունե իրարու վրա պարահանդես երթալու համար։


— Մարտիրոս աղա բարև։


— Աստուծու բարին։


— Ի՞նչ կա։


— Բան մալ չկա. երկու օր է հաց կերած չեմ։


— Չկրցա՞ր գործ մը բռնել։


— Չէ։


— Ի՞նչ ընելու որոշում տվիր։


— Նայինք մեկ աղվոր գործ մը կա, անոր պիտի աշխատիմ վաղը։


— Ի՞նչ գործ է։


— Մսավաճառին հազար դահեկան պարտք ունիմ, երեկ իմացա որ ինձի բանտը դնել պիտի տա եղեր, աս գեշ գործ չէ:


— Ի՞նչ ըսել կուզես։


— Ի՞նչ ըսել պիտի ուզեմ, հիմա օրենք մը կա եղեր, որ եթե մեկը բանտը դնել տալու ըլլաս՝ անոր օրական հացը կուտաս եղեր։


Քիչ մալ մեր քթին տակը նայինք։


Երեկ աղքատին մեկը վաճառականի մը խանութ կը մտնե ողորմություն ուզելու։