Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րաստվելու կստիպվի. եթե Ռուսիային հարցունես՝ Ալմանիան կը ցցունե, եթե Ֆրանսային դիմես՝ ան ալ Ալմանիան ցույց կուտա, որ չմոռնար երբեմն երբեմն ըսելու թե յուր պահպանությանը համար զորքերը կը ժողվե։


Եթե այս ցույց տրված պատճառները ժողովրդական լեզվով բացատրելու ելնենք՝ հետևյալը կը գտնենք:


— Ինձի քիչ մը հող կամ ստակ տուր, եթե չտաս գլուխդ կը ջախջախեմ քուկին։


— Ամբակում աղա, ցորենին գինն ինկած է բայց հացին գինը նույնը մնացած է։


— Ի՞նչ կելնե անկից։


— Պետք է որ հացին գինն ալ իջնա։


— Ընդհակառակն, պետք է որ բարձրանա, վասնզի չվանին գինը բարձրացած է։


— Չվանն ի՞նչ վերաբերություն ունի հացին հետ։


— Ի՞նչ վերաբերություն ունի... ես ամեն օր օխանոց հացին մեջեն հարյուր տրամ չվան կը հանեմ կոր։


Վարդովյան թատրոնին մեջ տաճկերեն ներկայացման մը ատեն երկու տիկիններ օթյակի մը մեջ նստած իրարու հետ կը խոսին։


— Այս գիշերվան ներկայացումը շատ աղեկ պիտի ըլլա։


— Այնպես կերևա։


Այս միջոցին ոստիկաններեն մին որ դուրսը կը գտնվեր՝ օթյակին դուռը կը բանա և տիկիններուն կըսե:


— Խոխոնա, էրմենիճե խոնուշմագ յասախ տուր։


Մամբրևի խնդիրը նորեն սկսավ երևան Գար:


Պատրիարքարան երկու հարյուր ստորագրությամբ հանրագիր մը եկած է, որ սաստիկ բողոքներ կը պարունակե Մամբրեին դեմ։