Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու միլիոն ստորագրություն ալ ըլլա՝ ստակ չըներ.


Պատրիարքարանի որոշումը ետ չդառնար։


Լրագրի մեջ կը կարդանք.


«Կը լսեմք թե 130 ոսկվո վճարման մը մեջ օսմանյան պանդային հայ գործակալներեն մեկուն վրա 2 հատ 5 ոսկինոց պանգատոմսերու գողության մը կասկած կամ զրպարտություն մը ձգվելով Ա. գանձապահին կողմեն, հիշյալ հայ գործակալը պաշտոնեն հանվեր է»։


Այն որ կասկած կը հրավիրե յուր վրա՝ պետք է որ պատժվի. իսկ այն որ վարպետությամբ կը գործե անպատիժ կը մնա։


Հին ատեններն այսպես կը վարվեր օրենսդիր մը. երբոր մեկը գողությամբ բռնվեր՝ կը պատժվեր թե ինչու գողությունը վարպետությամբ չէ ըրած ու ձեռք ինկած է։


Զարմանալի չէ՞ տեսնելն որ օսմանյան պանքան նույն օրենքն մինչև այսօր կը գործադրե։


Զարմանալի չէ՞ նաև որ հիշյալ պանդային պաշտոնյաները քիչ մը զգուշություն չեն բանեցուներ գողություններու մեջ։


Վաքըթեն զգուշանալու է։


Այս լրագիրն քանի մը ատենե ի վեր սովորություն ըրած է օրը քանի մը անգամ Տպագրական տեսչության ուշադրությունը հրավիրել Թերհեմանթ էֆքյարին այն ամեն խորհրդածություններուն վրա, զորս հերքելու ո՛չ գլուխ ունի և ո՛չ լեզու։


Եթե Թերնեմանը էֆքյարթ քիչ մը բարձր ձայնով փռնգտա՝ Վաքըթ ի սկույն Տպագրական տեսչության ուշադրությունը կը հրավիրե անոր քթին վրա։


Վաքըթին այս ընթացքը կը հիշեցունե մեզ շփացած տղաները, որոնք խնդրո մը մեջ երբ չկարենան իրենց մեկ ընկերին հաղթել կսկսին լալ ու վարժապետին վազել։