Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վարժապետ, Մարտիրոս ինձի զեվզեկ ըսավ։


Աղեկ կընե Վաքըթ եթե հրաժարի տպագրական տեսչության գործակատար հանդիսանալե և շարունակե ծառայել տերության յուր մետտաաճական և վաքըթսըզ շողոքորթություններովն որոնցմե այնչափ օգուտ տեսավ եթե ոչ կառավարությունը գոնե Վաքթթի խմբագիրը։


— Կարապետ աղա, աչքդ լույս։


— Ի՞նչ կա։


— Երկաթյա կամուրջր շինվի լմննա նե՝ քսան փարա մեճիտ տալով պիտի անցնինք։


— Այս պարզապես ըսել է թե՝ ով որ կամուրջեն անցնելու հանդգնի՝ քսան փարա մեճիտ ճեզայի նաքտիե պիտի վճարե։


<18>

Պատվական Մասիս լրագիրն գործը մեծցուր... ամեն օր թնդանոթ նետել սկսավ ի փառս գերապատիվ Խորեն արքեպիսկոպոս Քանթարյանի։


Եթե հիմարություն չէ հավատք ընծայել Մասիսի հրատարակած լուսինական նամակներուն՝ Խորեն արքեպիսկոպոս Գալֆայան Ավստրիո հողին վրա ոտք կոխելուն պես թնդանոթներ նետված են, թնդանոթներ որոնք Խորենի քթիե տակեն նետված ըլլալու են անշուշտ, որ անոնց ձայնը լսելի չէ եղած ո՛չ Հավասի գործակալության և ո՛չ ալ ավստրիական լրագիրներեն գոնե մեկ հատին։


Գերապատիվ Նար Պեյն քանի որ գրիչ մը և Մասիս մունի առավոտե մինչև երեկո թնդանոթ նետելու ազատ է. իրավունք ունի նաև Ավստրիո կայսեր հետ թև թևի տված Վիեննայի հրապարակի վրա ժուռ գալու, այս ամենն բնավ նշանակություն չունի այն խոշոր սուտին քով որով ինքզինքը Լուսինյան անվանել ուզեց։