Գանձային վիճակին ականջ կախելու չէ. եթե անոր խոսքին նայելու ըլլանք՝ ոչ թե զորք ժողովելու այլ զորքերը ցրվելու ալ հրաման չտար։
— Մարկոս աղա, սա եկեղեցիին հաստատ եկամուտ մը
կապելու աշխատինք. վասնզի ջերմեռանդներն օրե օր պակսելու
վրա են։
— էֆենտիմ ջերմեռանդներն ավելցնելու աշխատինք, ժողովուրդը եկեղեցի քաշելու ջանանք։
— Չեն դար էֆենտիմ, ազատ ձայնով տիրացուներ բերինք.
ճարտասան քարոզիչներ հրավիրեցինք, դարձյալ օգուտ
չըրավ. երեկ առտու չորս հոգի կար եկեղեցին։
— Ի՞նչ գիտնամ. երեկ գիշեր չորս հարյուր հոգի կար
պալոն:
— Սանքի ի նպաստ եկեղեցվո պալո տանք կըսես։
Կըլլա մի յա։
— Համբարձում աղա իմացաք Կաթողիկոսին գրածը։
— Չիմացա։
— Գրեր է որ եկեղեցիներու մեջ աթոռ գնելը Հայաստանյայց
եկեղեցվո օրինաց դեմ է եղեր։
— Ո՞ւր նստին։
— Գետնի վրա։
— Բանթալոնով չնստվիր գետինը։
— Ըսել է որ բանթալոնն ալ Հայաստանյայց եկեղեցվո
հակառակ է։
Խեղճ Հայաստանյայց եկեղեցի, ինչ աղվոր ներկայացուցիչ
ունիս։
<19>
Շաբաթ ավուր լրագիրներուն մեջ կարդացինք որ Սովելոց մասնաժողովո անդուլ ջանիվքն և ժողովրդյան տված