— Թող ըլլա, բայց սըվոր կը զարմանամ որ ռուսերն երբ Դանուբն անցան նե բոլոր լրագիրները գովեցին զանոնք ըսելով, թե ըրածնին մեծ քաջություն էր, մինչգեռ մենք ամեն օր Վալաթիայեն Պոլիս կանցնինք և մեր լրագիրներն բան մը չեն գրեր այս մասին։
— էֆենտի վարը մեկը ձեզի կուզե կոր։
— Ի՞նչ պիտի ըսե։
— Կարծեմ սովելոց համար դրամ պիտի ուզե։
— Ըսե քի, էֆենտին պասուր ունի այսօր, անհանգիստ է։
— Շատ աղեկ։
Ժամ մը վերջը.
— էֆենտի, մարդը ապսպրածդ բերած է։
— Ի՛նչը։
— Ֆինոն։
— Բեր նայիմ։
Շունը կը բերեն։
— Ի՞նչ աղվոր շուն է... ի՞նչ կուզե կոր։
— Վեց ոսկի կուզե կոր։
— Սուղ է ամա, գեշ ֆինո չէ, ա՛ռ սա հինգ ոսկին տե
տուր մարդուն և ըսե որ շնորհակալ եմ իրմե։
Գրավաճառի մը խանութին մեջ.
— Գավաֆյանի քաղաքավարությունն ունի՞ք։
— Ո՛չ։
— Որո՞ւ քով կը գտնվի արդյոք։
— Եվ մեկ գրավաճառի քով։
— Ինչո՞ւ։
— Վասնզի Գավաֆյան քաղաքավարություս չունի։