— Հայրապետ աղա ինչո՞ւ կը նայիս կոր այդ սևամորթ աղջկան։
— Ի՞նչ կըլլա նայելով։
— Շատ ուշադրությամբ կը նայիս։
— Այո՛, վասնզի բան մը կա որ զարմանք պատճառեց
ինձի։
— Ո՞ր բանն է այդ։
— Մայրաքաղաքիս մեջ բուտրա չքսված աղջիկ մը տեսնելն։
— Եղբա՛յր, սա մականունս հայերենի պիտի թարգմանեմ։
— Ինչո՞ւ։
— Ազգասեր ըլլալս ամենուն հայտնելու համար։
— Ի՞նչ է մականունդ։
— Քուրտ օղլու։
— Անանկ է նե Որդունի դիր:
<20>
Ամիս մը առաջ ռուսական թղթատան մեջ։
— Փոսթան եկա՞վ։
— Ո՛չ։
— Ինչո՞ւ։
— Վասնզի Դանուբը սառած է։
Հիմա։
— Փոսթան եկա՞վ։
— Ո՛չ։
— Պատճա՞ռ։
— Դանուբի սառույցը հալիլ սկսած է։
Ըսել է թե այն ատեն նավարկելի պիտի ըլլա Դանուբն
երբ կաղային վիճակի վերածվի։
— Մյուսլու Բոլ, այս տարի մասքարա եղա՞ր։
— Անցյալ շաբթու միայն զինվորականի կերպարանք
մտա և բարեկամներու տուն պտըտեցա։