— Արդյոք որչափ բան գողցար։
— Ինչո՞ւ։
Կերպարանքիդ համեմատ ձներ ըրած ըլլալու համար:
— Քա վահ զավալլըներ. իրա՞վ կըսես որ Հայաստանի
մեջ անոթութենե կը մեռնին կոր։
— Իրավ է կնիկ։
— Վահ, յավրում, վահ։
— Անոր համար է քի ֆիստանցուդ չբերի, անոր ստակը
Սովելոց հանձնաժողովին տվի։
— Ի՞նչ, Սովելոց հանձնաժողովին մի տվիր... ինչո՞ւ
կուտաս կոր... սովեն կը մեռնին կոր տեյի ես մոտա ֆիստան
չպիտի՞ հագնիմ...
— (Մեկուսի) Սա Սովելոց հանձնաժողովն ալ աղեկ
գործիք ըրինք, եթե գիտնար որ վիսթի տվի, ավելի պիտի
բարկանար։
— Կարապետ աղա, ցուրտերը նորեն սկսան, մեկ երկու
չեքի փայտ առնելու է։
— Չըլլա քի առնես։
— Ինչո՞ւ։
— Վասնզի տասը տարի առաջ իմ լուսահոգի հայրս
այս ամսու մեջ փատ առավ տե տուն դառնալուն պես ինմե
ինջավ ու մեռավ։
— Աղեկ որ ըսիր, ես ալ չեմ առներ, ինչու պւստճառ
տամ ինմեի:
— Հայրապետ աղա. ուսկից կուգաս ասանկ հևալով։
— Թող տուր, աղբար, այս փարաներով գլուխնիս պելայի
հանդիպեցավ, պարե փարան բոլորովին վերցունեն օրթայեն
քի ամեն մարդ ընելիքը գիտնա։
— Արդեն փարան ինքնիրմե կը վերնա կոր, վերցունելու
հարկ չիկա. բայց ի՞նչ կա։