Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Դանուբ երթալիք շոգենավներուն նավապետությունն այս նավապետին հանձնվելու ըլլա նե՝ թնդանոթի պետք չմնար։ Դանուբ եզերքը գտնված գյուղերն ու քաղաքները քանի մը օրեն հիմն ի վեր կը տապալե։


<8>

Հավելվա՜ծ, հավելվա՜ծ և դարձյալ հավելված...


Երեկ ժամը յոթնին միջոցները Պոլսո բոլոր լրագրածախները Մեհմուայի հավելվածները ծախելու զբաղեցան. այս առտու ալ Նորագրի հավելվածները կը ծախեն կոր։


Այս հավելվածներուն նայելով Ռուսաստանի հայերն չեզոքություն պահելե ալ ձանձրացած՝ իրենց խոստացված անկախությունը ձեռք բերելու համար Ռուսիո կառավարության դեմ պատերազմի ելեր են Միքայել դուքսին հրամանատարությանը ներքև։


Հայկական դրոշակն արդեն կովկասյան գավառներուն մեջ պարզվեր է։


Ինչպես որ բնական է, ամեն հայ խնդությամբ կարդաց, հարյուր անգամ կարդաց հիշյալ հավելվածները, գավաթ մը օղի խմողը երեկ իրիկուն հարյուր հատ խմեց։


Եթե հայոց այս խնդությունը տրտմության փոխող բան մը կա՝ ան ալ սա է թե՝ հիշյալ հավելվածներուն կության ստուգությունրը քիչ մը երաշխավորյալ անգամ ըսողներ կան թե Լրագիրի Ներագիրն ու Մենմուան ալ իր ինկած փոսին մեջ ձգելու համար, իրենց ղրկած ըլլաք որ ինքզինքը ռուսաստանցի ձևացնելով զանոնք խաբե։ Սակայն չգիացվիր, թե այս լուրն ալ մինչև որ աստիճան ստույգ կրնա ըլլալ:


Կաղոթենք ու կը փափգինք որ գալիք լուրերն այս հավելվածները ճշմարտեին ու հաստատեին։


Բաղեշեն լուր կուտան թե՝ թուրքերը տեղվույն Խնդրակատար վանքը կոխելով կողոպտեր են։