Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի ըլլա, էֆենտիմ, հաց չկա, Պալըխ բազարի ֆուրունճիներուն ամենն ալ գոցեր են հաց չեն տար կոր. սպասենք, նայինք ինչ պիտի ըլլա կըսեն կոր։


— էյ դուք ալ սպասեցեք քանի մը օր։


— Քանի մը օր անոթի մնալ կըլլա՞։


— Ինչո՞ւ չըլլար, ես բեք աղեկ մնացեր եմ, դուն ալ վարժվե քիչ մը. ամեն օր հաց ուտելն... շռայլություն է։


<21>

Եթե բանակի մը ստորակարգյալ պաշտոնյա կամ հարյուրապետ մը լինեի, առանց զորապետիս հրամանին անսալու միշտ հանդուգն հարձակումներ պիտի մղեի թշնամյաց դեմ, պահպանողական դրությունն միշտ ատելի պիտի երևեր ինձ և գուցե այս սկզբանս համար զիս պատժո ենթարկեին, սակայն ընթերցող դու անշուշտ չպիտի դատապարտես զիս՝ երբ արդարացի հարձակում մը ընելով, կսմիթ մը տամ Ազգային հիվանդանոցի ներքին տեսչին, յուր մի անվայել արարմանն համար, որ բազմաց՝ նամանավանդ վանեցի ազգայնոց մեծ վիշտ պատճառած է։


Տեսուչ էֆենտին շաբաթ մը առաջ կը պատվիրե իրեն ծանոթ անձի մը որ հիվանդանոցի սեփական ոչխարքն և եզերն արածելու համար հովիվ մը գտնե. նա ալ այս պաշտոնին հարմար վանեցի մը գտնելով մի այլ պատվավոր վանեցվո հետ երկու օր առաջ ներկայացնելով՝ տեսուչ էֆենտի, ահավասիկ ձեր ուզած հովիվն բերի կըսե։


— Ո՞ւրտեղացի է այդ մարդը, կը հարե տեսուչն։


— Վանեցի է, և ահավասիկ երաշխավորն ևս եթե կուզեք։


— Քանի որ վանեցի է, չըլլար։


— Բայց ներեցեք էֆենտի. ի՞նչ կըլլա վանեցի ըլլալովն։


— Չըլլար ըսի ա, այ էֆենտիմ, չըլլար, ըսելով սենեկեն դուրս կելնե մեր քաղաքավար տեսուչ էֆենտին։


Արդյոք ի՞նչ արդարացի պատճառներ ուներ տեսուչ էֆենտին այսպես նախատելու հիշյալ վանեցիներն, որով բազ-