Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մաթիվ ազգայնոց՝ նամանավանդ վանեցվոց սրտերն վիրավորհլու առիթ տվավ։ Պատվարժան հոգաբարձությունն պիտի փութա անշուշտ այս ծանր վերքն դարմանել:


Սամաթիո թաղային հուզումն ալ կամաց կամաց մշտատև լինելու կերպարանք մը կառնու, այս անգամ գլխավոր դեր ստանձնած են Թաղային խորհուրդն, երբեմն Գաղատիո և այժմ նույն տեղվույն քարոզիչ Արիստակես եպիսկոպոս, և եկեղեցվույն ավագ Մամբրեյան հռչակավոր տեր Արիստակես քահանան։ Թաղային խորհրդո ականջներն Որփեոսի քնարն լսելու վարժված լինելուն և նկատելով որ ներդաշնակ ձայն ունեցող քահանաներն կիրակի օրերն եկեղեցվո մեջ սպասավորելու համար ըրած որոշումն անգործադրելի կը մնա, նույնը կատարել կը հանձնարարե դպիր տղայոց։ Արիստակես եպիսկոպոս հատենի եկեղեցվո կը դիմադրե թաղականաց որոշման և այսպիսի մի մեծ հաղթություն ի գործ. կը դնե առանց Մասիսի չաստվածներն օգնության կոչելու, Թաղական խորհուրդն ալ զայրանալով պաշտոնանկ կընե զայն, բայց նա պաշտոնը կը բռնե. Թաղային խորհուրդն ըստ թախանձանաց ոմանց՝ ավագերեցին կը պատվիրե որ ժամերգությունք քիչ մը ուշ սկսվին, ատի իմ գիտնալիք բանս է, ես զքեզ չեմ ճանչնար պատասխանն կընդունի, մեր դյուրագրգիռ թաղականն նորեն զայրանալով՝ ինք ալ կորոշե ավագերեցն չճանչնալ. և ահա այսպես երբ հուզումն երթալով կը սաստկանար, Պատրիարքարանն վախնալով որ գուցե Եվրոպա ևս միջամտե, Սեթյան Միհրան էֆենտին իբրև հաշտարար մարմին կիրակի օր կուղարկե անդ, որ անուշ տեղը կապելու քաղաքականության (մեր ազգային քաղաքականություն ըսվածն այս է արդյոք) հետևելով, պահպանիլով մը գործը կը լմնցնե, և սամաթիացիք նկատելով որ, այս անգամ ալ ի դերե ելան և Պատրիարքարանի թախանձելով չպիտի կարողանան տեր Արիստակեսի ձեռքեն ազատիլ, որոշեր են միահամուռ այսուհետև առ Աստված աղաչել, որ օր առաջ փրկե զիրենք հիշյալ շնորհաշուք քահանային ձեռքեն։