Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՄ ՁԵՌԱՏԵՏՐՍ

<1>

Պարոննե՛ր, այս վերնագիրը կարդալով չկարծեք թե սնանկացած վաճառական մ՝եմ և կուգամ հաշիվներս հասարակության ներկայացնելու։ Պատիվ ունիմ հայտարարելու, որ կյանքիս մեջ վաճառական եղած չեմ երբեք և լինելու ալ տրամադրություն չունիմ, վասնզի խիղճս չներեր մեկուկես ոսկվո ուրիշի վաճառել այն ապրանքը, զոր ես մեկ ոսկվո զնած եմ։


Առանց վաճառական լինելու՝ որոշեցի սակայն ձեռատետր մունենալ, անոր մեջ նշանակել օրվան դեպքերը և, երբեմն այս դեպքերուն առթիվ մահկանացուներու թերություններու վրա ծիծաղիլ։ Թո՛ղ Հերակղի՛տի աչերեն հոսած արտասուքովն գետեր ձևանան, թո՛ղ ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն և լան, թո՛ղ պարոն Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան և եղանակով լան. ես, պարոններ, ես կը ծիծաղիմ և ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ և ո՛չ դաշնակի։ Թերություններու վրա լայն թերություններու մեծագույնն է, խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու։ Արտասուքը մանուկներու և կիներու (մեծ մանուկներու) բաժին է. կաղաչեմ, մի դպիք ատոնց բաժինին։


Եվ չեք կարող երևակայել, թե ո՛րչափ բերկրություն պիտի զգամ՝ եթե հաջողիմ ձեզմե ծիծաղներ կրել այն դեպքերու, իրերու և անձերու վրա, որոնց պիտի հանդիպիք ձեռատետրիս մեջ։ Մոլություններու վրա ծիծաղիլն առաքինության ճանբուն մեջ գտնվիլ կենթադրե և, այս հաշվով, որչափ շատ