անկարելի կը կարծեն։ Ես տակավին չեմ կարող վճիռ արձակել և կը փափագիմ կարծեր որ ամեն հավախոսին մեյ մեկ դպրոց բանալու փառասիրությունը պիտի չունենա Միացյալ ընկերությանց գործադիր ժողովն։
Գործադիր ժողովո ատենապետ ընտրված է պարոն Գեվորգ
Ապտուլլահ, չափազանց հայրենասեր, չափազանց աշխույժ
և չափազանց եռանդոտ երիտասարդը։ Այս անձն մեծ
փառք և պատիվ կստանար, եթե ատենապետ ընտրվեր այնպիսի գործադիր ժողովո մը, որուն պաշտոնն լիներ շենքեր
կառուցանել... օդի մեջ։
(Վարժարանի մը մեջ)
— Վարժապետ, Աստված դրաքտը Հայաստանի մեջ չդրա՞վ:
— Այո՛, Հայաստանի մեջ դրավ:
— Բայց հիմա Հայաստանի մեջ ատանկ բան չկա... ի՞նչ
է եղեր...
— Շատ հավանական է որ... որ...
Վարժապետը աշակերտին հարցման գոհացուցիչ պատասխան
մը չկարենալով գտնել՝ մազ մնաց որ անոր առջև
պիտի խայտառակվեր, եթե նույն պահուն դիպվածով այդ
վարժարանը չերթայի և աշակերտին չըսեի.
— Շատ հավանական է, որ քյուրտերը ավրշտկած լինին.
տղաս։
Մայրաքաղաքիս մեջ գիշեր ատեն քիթով պտըտիլը
վտանգավոր է: Այս գիշեր թուրք մը հրեայի մը վրա հարձակելով
կողոպտել ուզեց զայն, բայց խեղճին վրա փող չգտնելուն
վրա թուրքը բարկացավ և աղեկ մը ծեծելեն ետքը խեղճ
հրեային քիթը կտրեց ու փախավ։
Եղելությունն ոստիկանության իմաց տրվելուն պես մի
ոստիկան չարագործը ձերբակալեց։
Քիթն յուր տիրոջն տրվեցավ։