Այս արդար դատաստանին ըսելիք ունի՞ք. եթե գողցվածն դրամ ըլլար՝ հրեան չէր կրնար դրամն վերստին ձեռք բերել: Թող աղոթք ընե, որ քիթն էր գողցվածը։
Ես ալ այսօր համոզվեցա, որ թատրոնը մեծ մարդերու դպրոց մէ։
Բայց մեծ մարդիկ ի՞նչ կուսանին այդ դպրոցի մեջ:
Խնդիրը հոս է։
Թող ուրիշները պնդեն թե բարոյականություն կուսանին
հոն, ես կը պնդեմ, և եթե հարկ լինր երկու տաճիկ վկա ալ
կը բերեմ, որովհետև քրիստոնեի վկայությունը ընդունելի չէ,
որ թեպետ և բարոյականություն դաս կը տրվի հոն, բայց
աշակերտները մարմնակազմության դաս կառնեն, վասնզի
հանդիսատեսները դերասանուհվո մը ավելի թևերուն, պարանոցին, սրունքներուն կը դարձունեն իրենց ուշն, քան թե
անոր արտասանած խոսքերուն, և եթե դերասանուհվո թևերն
գեղեցիկ գտնեն՝ կըսեն.
— Շատ սքանչելի ներկայացում մէր։
Խեղճ հեղինակներ... կը կարծեն թե իրենց գործը կը ծափահարվի... մինչդեռ շատ անգամ դերասանուհվո հեղինակն
է, որ կը ծափահարվի...
Խափանված Լրագիր օրագրո խմբագիրն այսօր Տպագրական
տեսչության ներկայացավ և հրաման խնդրեց, որ թերթը
վերստին հրատարակել Տեսուչն աղոթք ընելու գնացած էր։
Հունաստանի, Քարատաղի և Հայաստանի նկատմամբ
վեց տերություններն տվին իրենց համիմաստ ծանուցագիրն
Բ. Դռան։