Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք տարակույս չունինք, որ ասիկա սխալմունք է։ Հավանական է, որ Բաղեշի թուրքերը շատ աշխարհագրության ծանոթություն չունենալով՝ հայոց Խնդրակատար վանքը Սերվիա կարծած ըլլան։


Ինչ որ է, կողոպտածնին գոնե մեզի ղրկեն, որ շինենք։


Մեկ երկու շաբթվան մեջ տեղի ունեցած դեպքերն, այսինքն՝


Մուշի աղջկան առևանգությունն, Բաղեշի վանքի կողոպտվիլը, մանավանդ Զեյթունի քայմաքամին գործած սպանությունը, որուն մանրամասն պարագաները ազգային մեկ երկու լրագրաց մեջ կարդացվեցան, ամբողջ հայ ժողովրդյան զայրույթը շարժեցին:


Կը լսենք թե մասնաժողով մը կազմված է այս դեպքերը Խառն ժողովին գրած շրջաբերականին հետևյալ տողերուն հետ հաշտեցնելու համար.


«Վասնզի Օսմանյան երկիրը պաշտպանել. Հայաստանը պաշտպանել ըսել է, նույնիսկ հայուն կրոնքը, դպրոցը, ինչքը, տունը, ընտանիքը պաշտպանել ըսել է»։


Հունաստանի թագավորն ու թագուհին ալ Քոբենհակեն ելեր են Ս. Բեթրսպուրկ երթալու համար։


Ի՞նչ է Հունաստանի թագավորին բռնած ընթացքը... իր երկրին մեջ բնավ չնստիր ու ասդին անդին ճամբորդություն կընե. կարծես պարտատերներուն ձեռքեն փախչող խանութպան մէ որ բնավ խանութը չնստիր։


Ինչո՞ւ Անգղիա գնաց, ինչո՞ւ Պելճիքա դարձավ, հիմա ինչո՞ւ Ռուսաստան կերթա։


Ո՞վ գիտե. մենք սա գիտենք, որ ռուսաց կայսրը զինքը տեսնելուն պես երկու երեսներեն պիտի պագնեմ մնացածը մեզի մութ է։