Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Լավ կը լիներ, եթե պարոն Սպանդարյան խոսեր ուսուցման այն եղանակի վրա, որով աշակերտ մը չկարողանար ոչինչ ուսանիլ։


Այս եղանակը գտնվելուն պես մյուս եղանակները փնտրելու հարկ չմնար։


Լըվընթ Հերըլտ-ի տնօրենը Տպագրական տեսչության ներկայացավ յուր խափանյալ թերթին նորեն հրատարակման հրամանն ուզելու։


Տեսուչը քնանալու գնացած էր։


4 հունիս

Լրագիրները մեծ գովեստով խոսած էին սրբազան Պատրիարքին երկու արձաններուն վրա, զորս երկու ազգային գեղարվեստագետ երիտասարդներ շինելով ի տես հասարակության դրած են Ապտուլլահ եղբայրներու գործարանը։


Հետաքրքրության համար այսօր գնացի այդ արձանները տեսա և բարկացա, վասնզի լրագիրներե խաբված ըլլալս անմիջապես զգացի։


Այս արձաններեն մին, որ Իտալիա ուսում առած երիտասարդի մը գործն է, բնավ չնմանիր Պատրիարքին. նորին սրբազանության եղբայրներուն ալ չնմանիր։


Չկրցի համբերել, մուռեցա արձանին և անոր ականջն ի վար փսփսացի։

Պարոն արձան, զվարթ երես
Համակրական և աղվոր ես.
Այլ ինչ օգուտ, չունիս լեզու
Որ ըսեիր ինձ ո՛վ ես դու։

Մյուսն, որ հոս ինքնիրմե ուսած երիտասարդի մը գլուխ գործողն է, քիչ մը արձանի իսկականին նմանությունը կը բերե թեպետև, բայց այնչափ տձև կերպով շինված է որ,

Թե լրագիր մայսպես գծեր
Պատրիարքին ներքին պատկեր
Անմիջապես լուր խափանման
Կընդուներ նա Դռնեն հրաման։