ները, որ համբերեն և անոթութենե չմեռնին մինչև որ իրենց հաց ղրկվի։
Կը հուսանք, որ մեր ազգայիններն կը համակերպին այս
շրջաբերականին։ Քաջ գիտեն արդեն նոքա, որ այս սովն եթե
Եվրոպա լիներ, շատ ավելի զոհ կը տաներ յուր հետ. փառք
տալու ենք, որ Թուրք բարեխնամ կառավարությունք շատ տարիներն հետե նախատեսած լինելով այս սովն՝ ազդու միջոցներ
ձեռք առած էր յուր հավատարիմ հպատակներն անոթության
վարժեցնելու։
Փունշ լրագիրն քանի մը ժամանակե հետե անասուններու
հիվանդություններու վրա հոդվածներ հրատարակելով՝ ընթերցողներուն ուշադրությունը կը հրավիրե։
Արդյոք Փունջի խմբագիրն յուր ընթերցողներն անասո՞ւն
կը կարծե...
Զրույց կը պտըտի թե Տփղիսի ազգայիններն իրենց առաջնորդ պիտի ընտրեն գերապատիվ Խորեն Արշակունյան, Լուսինյան, Բագրատունյան, անթարյան, Հայկազյանց, Գալֆայան, Ռեուբինյան, Նար Պեյ, Խորխոռունի արքեպիսկոպոսը։
Սովյալներուն օգնելու համար ճանբա մալ ես կառաջարկեմ,
այն է սովյալ գավառներե հեռացնել այն մարդերը,
որ շատ կուտեն։
Հետևապես կառաջարկեմ, որ վանահայրները Պոլիս
կանչվին, մանավանդ Մամբրե եպիսկոպոսը, որ Մշո վանքը
ամբողջ կերավ։
Տպագրության տեսուչը դեռ ճաշը չլմնցուց։