Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսօր կը տեսնեմ որ կերակուրները մեծ ազդեցություն ունին մարդուս կարծիքներուն վրա։ Կը ճանաչեմ մեկն, որ տարի մառաջ յուր կյանքը պանիր հացով կանցներ, և ամեն օր ազգային գործերուն վրա կը խոսեր, իսկ հիմա որ կովու միսով կապրի՝ ազգային խնդիրներու վրա խոսողները կը ծաղրե։


Վեց տերությունները կըսեն Բ. Դռան։


— Յանիան Հունաստանի տո՛ւր։


Բ. Դուռը կը պատասխանե հույներուն այն լեզվավ, որով ասոնք պատասխանեցին ժամ անակավ Քսերքսեսին.


— «Եկուր, անձամբ առ»:


Լրագրի մը մեջ հետևյալը կարդացի.


«Նախընթաց օրն Սկյուտարի Պուրչուրլու գյուղը տան մը վրա կայծակ իյնալով՝ մեջը գտնվող երկու կանանց ականջները խուլցուց»։


Ինձ կը թվի թե կայծակ մալ Ուսումնական խորհրդոց սենյակին մեջ ինկած է, վասնզի աս ալ խուլցած է և չլսել թաղային վարժարաններուն վիճակին վրա խոսված խոսքերը:


Այսօր ատաղձագործ մը կանչեցի և փայտե գլուխ մը շինել տվի ինձի համար. եթե մուհաճիրին մեկը հանկարծ գլուխս կտրե, բնավ հոգ չեմ ըներ, անմիջապես փայտե գլուխը կանցունեմ։


Առանց գլուխի պտըտելեն շատ աղեկ է փայտյա գլուխ մունենալ։


11 հունիս

Սեմաֆոր լրագիրն կը ծանուցանե, թե յուր ցրվիչն Օսմանյան պանքայեն գումար մը առնելու ղրկված լինելով հիշյալ պանքային գնացեր, դրամն առեր և անհայտ եղեր է.