Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ուստի ով որ այս ցրվիչին ուր ըլլալը գիտե թող Սեմաֆորին գրասենյակն իմացունե և վարձատրությունն ընդունի։


Մենք խրատ կուտանք Սեմաֆորին. որ գանձու պաշտոնեության մեջ անգամ մը փնտրել տա ցրվիչրը...


Քահանային մեկը... եկեղեցվույն մեջ գանձանակեն մեճիտին մը սխալմամբ գրպանը նետած պահուն ընկերը տեսավ։ Կես ժամ վիճաբանութենե ետքը Ժեճիտիեն իրենց մեջը բաժնեցին։


Միացյալ ընկերությունք դեռ ոչ միացյալի պես կը գործեն. Հայրը՝ Որդվույն և Հոգվույն հետ համաձայն չերևիր:


12 հունիս

Պարոն Խոսրով Տեմիրճիպաշյան անուն մեկը Մասիսի մեջ Վոլնեի Ավերակքը թարգմանելով կըսե.


«Նույն միջոցավ արդի անորոշ ու անկանոն աշխարհաբարի նկատմամբ՝ գրաբարին նման մի կանոնավոր ու կրթյալ լեզվի տիպար ներկայելով՝ հայ ժողովրդյան մի փոքր ծառայություն մատուցանել...»։


Օրհնյալ է Աստված, աշխարհաբարի խնդիրն ալ լուծվեցավ շնորհիվ պարոն Խ. Տեմիրճիպաշյանի, որ բարեհաճեցավ կրթյալ լեզվի տիպար ներկայել:


Եվ արդարև, լեզուն բավական կրթյալ տեսանք, հեղինակին հետ բաղգատելով։


Օ՜ն անդր հառաջ, պարոն Խոսրով, կրթյալ լեզվիդ քերականությունը հրատարակե՛ որ տեսնենք։


Կես օր։ Պատրիարքարանի պաշտոնյաները հիմա պատրիարքարան եկան, խահվե խժելուն պես իրենց պաշտոնին գլուխը պիտի անցնին։