Երբ կը տեսնենք որ գավառի մը մեջ բոլոր խանութները գոց են, հասկնալու եք որ նույն օրը կամ կիրակի է կամ պաշըպոզուխներ՝ու. խումբ մը կը գտնվի այն գավառին մեջ:
Այո, այս պաշըպոզուխները Իզմիր և ուրիշ գավառներու
մեջ ամեն օր կիրակի բռնել կուտան կոր գավառացոց:
Այս ըսելով հասկցնել կուզենք որ եթե պաշըպոզուխները
այս ընթացքնին պիտի շարունակեն՝ գոնե անոնց համար
բռնվելի կիրակիներն ալ 1877-ի օրացույցներուն մեջ նշանակենք
ի դյուրություն բարեպաշտ ժողովրդյան։
ԼՐԱԳՐԱՎԱՃԱՌԻ ՄԸ ԻՐԱՐԱՆՑՈԻՄԸ
<9>
— Հավելվա՜ծ, հավելվա՜ծ... (վազելով)
— Հոս եկո՛ւր։
— Հավելվա՜ծ... հավելվա՜ծ... (վազելով)
— Ծո՛, չիգա՞ս։
— Հավելվա՜ծ... հայոց պատերազմը (վազելով)
— Հավելված մը տուր։
— Հավել... հայոց պատերազմը... ձուկ ուտողին դեմ...
հավելվա՜ծ (վազելով)
— Սիրական։
— Հավելվա՜ծ... Միքայել դուքս...։
— Պոռալո՞ւ համար առիր զանոնք, չէ նե ծախելու համար։
— Պատերազմ... Միքայել դուքս... հավելվա՜ծ (միշտ
վազելով)
— Սիրական, այո՛լ, հոս եկուր, խենդեցար ինչ եղար։
— Հավելվա՜ծ, պատերա՜զմ (վազելով)
— Ծո՛, ի՞նչ եղար, խելքի՞դ եկավ, հոս չիգա՞ս։
— Հավելվա՜ծ, հավելվա՜ծ. դուքս Միքայել, հայոց պատերազմ... Կաթողիկոս... հավելվա՜ծ քսան փարա։
— Ծո, ո՞ւր կը փախչիս չիդա՞ս մեզի ալ ծախելու։
— Հավելվա՜ծ, հավելվա՜ծ, հայող պատերազմը, Միքայել
դուքս։